News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Քուվեյթի խորհրդարանական պատվիրակությանը՝ հայ-քուվեյթյան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ֆեյսալ Ֆահդ ալ-Շայիի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը կարեւորել է հայ-քուվեյթյան հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը: Ընդգծելով երկու երկրների միջեւ առկա ջերմ կապերը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է.«Հայաստանի կառավարությունը շահագրգռված է երկկողմ առեւտրատնտեսական կապերի ընդլայնման եւ տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման գործում: Այդ նպատակով՝ պատրաստ ենք քուվեյթյան կապիտալի համար ստեղծել բարենպաստ ներդրումային պայմաններ»:

Ֆեյսալ Ֆահդ ալ-Շային Հովիկ Աբրահամյանին է փոխանցել իր երկրի վարչապետի ջերմ ողջույններն ու Քուվեյթ այցելելու պաշտոնական հրավերը: Հայ-քուվեյթյան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի խոսքով՝ երկկողմ փոխայցելությունները նոր թափ կհաղորդեն հայ-քուվեյթյան համագործակցության հետագա ընդլայնմանը: Ֆեյսալ Ֆահդ ալ-Շային ընդգծել է առեւտրատնտեսական կապերի զարգացման գործում իր երկրի շահագրգռվածությունը եւ այդ առումով կարեւորել Հայաստանի եւ Քուվեյթի առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ համագործակցության սերտացումը, բիզնես ֆորումների կազմակերպումը:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ առկա է համագործակցության մեծ ներուժ գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության եւ այլ բնագավառներում: Երկուստեք կարեւորվել է ուղիղ ավիաչվերթների կազմակերպումը:

Ֆեյսալ Ֆահդ ալ-Շային նշել է նաեւ, որ Քուվեյթը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել Նոր Հալեպ թաղամասի կառուցման աշխատանքներին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշնանը Հայաստանը կհյուրընկալի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» կազմակերպության հերթական միջոցառումը
Միջոցառումը երկրորդ անգամ է անցկացվելու ամերիկյան աշխարհամասի սահմաններից դուրս: Նախկինում ծրագիրը համատեղ հայտով հյուրընկալել են...
2024-ի հունվար-մայիսին ՀՀ տնտեսությունները ձեռք են բերել շուրջ 42.5 մլրդ դրամի նորագույն մեքենասարքավորումներ. Պապոյան
Մեր տնտեսության արդյունավետության բարձրացմանը միտված կարևորագույն ծրագրերից է Արտադրողականության խթանման նպատակային ծրագիրը...
Հայաստանի տնտեսությունը և մարդիկ իրենց կենցաղով ավելի եվրոպացի են, քան եվրոպական մի շարք երկրներում․ Պապոյան
Մենք չունենք ծովային սահման, Եվրոպայի մեջ չենք, այլ գտնվում ենք Եվրոպայի...
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է ավելի քան 3 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 14-ին, կազմել է...
Պետական աջակցության միջոցով կխթանվի գյուղատնտեսական նշանակության հողերի միավորումը
Ծրագրի իրագործումը կնպաստի գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը, համախառն արտադրանքի ավելացմանը և ծախսերի կրճատմանը...
Էկոնոմիկայի փոխնախարարը Նորվեգիայի դեսպանին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Քննարկվել են ՀՀ-ի և Նորվեգիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր…
Ամենաշատ