News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում կիբերհանցագործությունների 103 դեպք է արձանագրվել 2013-2014թթ.: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողներին ասաց Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

«Ոչ միայն այս ոլորտի հանցագործություններն են աճում, այլ նաև դիմելիության մակարդակն է աճում: Ավելորդ է մանրամասնել կիբերհանցագործության պատճառները»,-ասաց նա՝ ավելացնելով, որ վերջին ժամանակներում արձանագրվել են գործարար նամակագրության մեջ մտնելու դեպքեր, ինչպես նաև սիրախաղի միջոցով հափշտակումները, որոնք ամենամեծ տոկոսն են կազմում այդ տեսակի հանցագործությունների ընդհանուր թվում:

Վարչության պետի խոսքով՝ կիբերհանցագործությունների հիմնական զոհերը երիտասարդ կանայք են:

«Ավտոմեքենաների առևտրի ժամանակ են նման դեպքեր գրանցվում, երբ, ասենք, մեքենայի իրական արժեքը հարյուր հազար դոլար է, անձը փորձել է ձեռք բերել ավելի էժան և դարձել խարդախության զոհ»,- ասաց Տիգրան Պետրոսյանը՝ նշելով, որ ամեն օր ավելանում են նման փորձերը։

Տիգրան Պետրոսյանը նշեց, որ նման հանցագործությունների կանխարգելումն ու բացահայտումը իրենց բաժնի հիմնական առաքելությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին «KamAZ»-ը կողաշրջվել է, վարորդը մահացել է
Հունիսի 23-ին, ժամը 16։06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները
Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության...
Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները
Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության...
Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ