News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Կիբերանվտանգության հարցերում մասնագիտացած See Egypt ընկերությունն այսուհետ ուշադիր հետեւելու է եգիպտացիների առցանց-հաղորդակցություններին: Ընկերությունը Եգիպտոսի իշխանություններին աննախադեպ հնարավորություն է ընձեռում մանրակրկիտ վերլուծության ենթարկել Skype-ի, Facebook-ի, Twitter-ի, YouTube-ի եւ այլ կայքերի տվյալները:

Ըստ BuzzFeed-ի, ամռանը See Egypt-ը հաղթել է եգիպտական կառավարության հետ պայմանագիր կնքելու համար նախատեսված մրցույթում, ինչի արդյունքում Deep Packet Inspection տեխնոլոգիայի միջոցով ցանցային փաթեթների ստուգման ծառայություններ է մատուցելու իշխանություններին: Այն համացանցի օգտատիրոջ աշխարհագրական տեղակայման, նրան հետեւելու եւ ընդլայնված մոնիթորինգի հնարավորություն է ընձեռում:

«Մենք ուշադրություն ենք դարձնում ցանկացած հաղորդագրության, տեղեկատվության ցանկացած փոխանակման, որն անհանգստացնող ենք համարում կամ որին կցանկանայինք ուշադիր հետեւել: Մենք հետեւում ենք իսլամականների միջեւ նամակագրությանը կամ նրանց, ովքեր քննարկում են իսլամականությունը»,- BuzzFeed-ին ասել է եգիպտացի պաշտոնյան, ով չի ցանկացել հրապարակել անունը:

Օրերս Եգիպտոսի ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողները նույնասեռականներին կոչ են արել չօգտվել ծանոթությունների Grindr հավելվածից այն բանից հետո, երբ լուրեր են տարածվել այն մասին, որ եգիպտացի պաշտոնյաներն այդ ռեսուրսն օգտագործում են՝ եգիպտական տղամարդ-նույնասեռականներին հետեւելու եւ ձերբակալելու համար: Այս մասին գրում է NEWSru.com-ը:

Հոդվածի հեղինակները ներկայացնում են Եգիպտոսի ներքին գործերի նախարարության հրապարակած պարզաբանումը, որտեղ նշվում է, թե ինչին են պատրաստվում հետեւել. տարածաշրջանային, կրոնական, ռասսայական եւ դասակարգային հակասություններ, լուրերի տարածում, հերյուրանք, սարկազմ, անպարկեշտ բառերի օգտագործում, ծայրահեղականության, բռնության եւ այլակարծության խրախուսում, ցույցերի, նստացույցի եւ ապօրինի գործադուլի կոչ, պոռնոգրաֆիա, անպարկեշտություն եւ անբարոյականություն, պայթուցիկ նյութերի պատրաստման եւ հարձակման տակտիկայի ուսուցանում, հակառակորդների հետ հարաբերությունների կարգավորման կոչեր, կեղծիքի տարածում, հրաշքների մասին տեղեկությունների տարածում եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կասպերսկու լաբորատորիան» խոստացել է «հասանելի իրավաբանական միջոցներ» ձեռնարկել ԱՄՆ-ում իր արտադրանքի արգելքի դեմ
Ռուսական հակավիրուսային ծրագրերի ստեղծողը արձագանքել է  ԱՄՆ մտցրած արգելքին...
Լոնդոնում չեղարկվել է առաջին ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որի սցենարը ստեղծվել է արհեստական ​​ինտելեկտի միջոցով
Վերջին 24 ժամվա ընթացքում ստացած արձագանքները, որոնք մենք ստացել ենք ֆիլմի մասին հայտարարելուց...
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
Ամենաշատ