News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Եռյակը (ՀԱԿ, ԲՀԿ եւ «Ժառանգություն») որեւէ կապ չունի պետության եւ հասարակության շահերի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու եռյակը հոկտեմբերի 10-ի հանրահավաքում չի անդրադառնալու Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը:

Ռուբեն Մեհրաբյանը շեշտեց, որ նրանք Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը կարեւոր չեն համարում, ինչը, իր կարծիքով,  ուղղակի աղետաբեր կլինի Հայաստանի արտաքին քաղաքականության համար, մեկ խոսքով կարելի է գնահատել որպես պետականության վթար:

«Նրանց կողմից դա չկարեւորելը խոսում է այն մասին, որ այդ մարդիկ ընդհանրապես քաղաքական հարթության վրա չեն գտնվում, պետականության եւ հասարակության խնդիրների հետ որեւէ կապ չունեն, ինչ կանեն եւ չեն անի այդ հանրահավաքում, առանձնապես որեւէ մեկին չի հետաքրքրելու, չեմ կարծում, որ սա ինչ-որ քաղաքական հարթության վրա հաջողության շանսեր է, չկա նման բան»,-ասաց փորձագետը:

Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունը այսօր բավականին թույլ է, դրա պատճառը իշխանության ներսում է, իշխանությունը հնարավորություններ ուներ շտկելու այդ իրավիճակը, բայց մսխեց այդ հնարավորությունը: «Հաշվի առնելով առաջիկա մարտահրավերները՝ իշխանությունը այդ մարտահրավերներին մոտենում է առավելագույնս թուլացած, ինչն էլ գայթակղություն է առաջացնում տարբեր խմբերի կամ խմբակների կողմից փորձել արտաքին ուժերի օգնությամբ կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 1998թ, այսինքն՝ ներիշխանական հեղաշրջման զգուշավոր հայտ է սա՝ կստացվի արդյոք, այսպիսի ներքին լռակյաց հարցադրմամբ»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ