News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը կարող են անջատել ինտերնետից՝ ոչ բարեկամական գրոհների կամ այլ արտակարգ իրավիճակի դեպքում խախտումների կանխման նպատակով: Ընդ որում, արտակարգ իրավիճակ կարող են համարվել Ռուսաստանի ներսում զանգվածային բողոքի ցույցերը կամ ռազմական գործողությունները:

Երկրի անվտանգության խորհուրդը՝ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ, կդիտարկի սեպտեմբերի վերջին Ռուսաստանը ինտերնետից անջատելու հնարավորությունը: Իշխանությունները կարծում են, որ սա անհրաժեշտ է արտակարգ իրավիճակի պայմաններում:

Նիստի գլխավոր նպատակը Համաշխարհային ցանցում ռուսական հատվածի ինքնիշխանության ամրապնդումն է: Հավանաբար, Ռուսաստանը ինտերնետից անջատելու հնարավորություն նախատեսող ինտերնետի կառավարման նոր կարգ կսահմանվի:

ԱԽ-ի մասնակիցները նաեւ կքննարկեն դոմենների կառավարչի գործառույթը պետությանը փոխանցելու հնարավորությունը: Դրանով դեռեւս զբաղվում է «Ինտերնետ ցանցի ազգային դոմենի համակարգող կենտրոնը»: Տվյալ դեպքում պետության նպատակը կդառնա Ռունետի պաշտպանությունը ԱՄՆ-ի մեկուսացումից: Դա հնարավոր կլինի, եթե Ամերիկան որոշի Ռուսաստանն անջատել IP հասցագրման համագարգից:

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Անվտանգության խորհրդի անդամների օպերատիվ խորհրդակցությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին:

Փորձագետների խոսքով՝ ինտերնետի ազգային հատվածի պաշտպանությունը տեխնիկապես բարդացված է, եւ օպերատորները հարկադրված կլինեն տրաֆիկի ֆիլտրացիայի եւ վերլուծության համար նոր սարքավորումներ տեղադրել: Ծախսերի մասշտաբները դեռեւս չեն գնահատվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ