News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

«Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը պարտադիր զինապարտության մասին օրենքի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով, որն ընդունվելու դեպքում 18 տարին լրացած բոլոր տղաները պարտավորվում են ծառայել ՀՀ բանակում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Անահիտ Բախշյանը։

«Պարտադիր զինապարտության մասին օրենքի նախագիծը, որը դրված է շրջանառության մեջ, ասում է, որ 18 տարին լրացած բոլոր պատանիները  պետք է ծառայեն բանակում, որից հետո իրենց կյանքը դասավորեն։ Սահմանված 30 օր ժամկետից արդեն 15 օր անցել է, եւ մենք սպասում ենք պատասխանին»,- ասաց Անահիտ Բախշյանը։

Ըստ Անահիտ Բախշյանի, այս օրենքի նախագիծը լուրջ հիմնավորումներ ունի, քանի որ օրենքը երիտասարդ տղաներին թույլ չի տա խուսափել բանակում ծառայելուց։

«Այս օրենքը լուրջ հիմնավորում ունի, քանի որ մագիստրատուրայից հետո գնում են ասպիրանտուրա,  եւ գնացողների 90 տոկոսը տղաներ են, այն դեպքում, երբ նայում ես ուսանողների կրթության որակին, աղջիկների կրթության որակն ավելի բարձր է»,- ասաց «Բարև Երևան» խմբակցության ղեկավարը՝ ավելացնելով, որ այստեղ առկա է կոռուպցիայի գործոնը։ 

Անահիտ Բախշյանի կարծիքով՝ բանակից խուսափելը կարող է Հայաստանի պետական անվտանգությանը լուրջ հարված  հասցնել։

«Այն երեւույթը, որ տղան ամեն գնով գնա ասպիրատուրա, որպեսզի բանակից փախնի, մեր պետական անվտանգությանը շատ լուրջ հարված է։ Ինձ ասում են, որ բանակից հետո շատերը չեն սովորում, կներեք, էլի, սովորողը բանակից հետո էլ է սովորում։ Ովքեր բանակից հետո չեն սովորում, ուրեմն նրանք սովորող չեն եղել, նրանք խցկվել են, գրավել են ինչ-որ մեկի տեղը»,- ասաց Անահիտ Բախշյանը։

Անահիտ Բախշյանը համոզված է՝ այս օրինագծի համար իրենց քննադատողներ շատ կլինեն, սակայն, ըստ նրա, օրենքը պարտադիր է։

«Ես գիտեմ, որ շատ մարդիկ այս գաղափարն ունենալու  համար կարող են հարձակվել ինձ վրա, բայց տղաները պետք է ծառայեն։ Նախ իրենց պարտքը հայրենիքին տալու համար, քանի որ մեր երկրի պարագայում դա ուղղակի անհրաժեշտություն է։ Եթե մենք ապրենք այնպիսի երկրում, որտեղ չէինք ունենա այնպիսի հարեւաններ, ինչպիսին ունենք, ապա դա կարդարացվեր»,- ասաց Անահիտ Բախշյանը՝ նկատելով, որ մեր տղաները պետք է ռազմիկ մեծանան։

Անահիտ Բախշյանի կարծիքով՝ այս օրինագիծը պետք է համընդհանուր բնույթ ունենա, բայց կարող են եզակի դեպքեր լինեն։

 «Կառավարությունը թող հատուկ կարգ սահմանի, ովքեր կարող են չծառայել։ Օրինակ, հրաշալի դաշնակահարը, ջութակահարը, բալերոնը եւ այլն։ Կան դեպքեր, որ պետք է ազատել, բայց մեծամասամբ տղաները պետք է ծառայեն»,- ասաց Անահիտ Բախշյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ինչո՞ւ երեխայիս տարան ու հոշոտեցին». խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները կառավարության մոտ են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեր որդիների գործերով ստեղծել էր հանձնաժողով՝ 6 իրավաբանից բաղկացած…
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ընթանում է քննություն. ՊՆ
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին...
Ստո'ւմ ես, Վարդապետյան Աննա, ասում էիր՝ չի լինելու վերք, որ արնահոսի. զոհվածի մայրերը կառավարության դիմաց են
Խաղաղ պայմաններում զոհված զինվորների սևազգեստ մայրերը այսօր…
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման պայմանները
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում հավանություն է տրվել  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում...
Զինծառայողը մահացել է զորավարժության ժամանակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
2024 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է...
ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Զորավարժության նպատակներ են՝ ստուգել ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ