News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ջրային ռեսուրսների պակասը կարող է նոր պատերազմներ հրահրել, նշվում է ԱՄՆ-ի ազգային հետախուզության նոր ռազմավարության մեջ:

Այս փաստաթղթի համաձայն՝ ջրի պակասը լուրջ վտանգ է նարկայացնում գլոբալ անվտանգությանը, որն ամերիկյան հատուկ ծառայությունները հավասար են համարում այնպիսի խնդիրներին, ինչպես զանգվածային ոչնչացման զենքի արագ աճն, ահաբեկչությունը, կիբերհարձակումները կարեւոր ենթակառույցների վրա եւ այլն:

Աղտոտումների, ջրամբարների ցամաքելու, մոլորակի բնակչության թվի աճի, ուրբանիզացման եւ արդյունաբերական արտադրության տեմպերի աճի հետեւանքով ամեն տարի աճում է աշխարհում խմելու ջրի ծավալի պակասի վտանգը: Առավել վտանգված են Չինաստանի, Բանգլադեշի, Հնդկաստանի, Նիդերլանդների, պակիստանի, Ֆիլիպինների, ԱՄՆ-ի եւ փոքր կղզիների պետությունների բնակիչները:

Վերջին 50 տարվա ընթացքում 37 դաժան միջպետական վեճ է տեղի ունեցել ջրային ռեսուրսների շուրջ, որոնք  բռնության կիրառման են հանգեցրել: ՄԱԿ-ի գնահատականների համաձայն՝ այսօր մոլորակի բնակիչների հինգերորդ մասը կամ 2.6 միլիարդ մարդ խմելու ջուր չունի: Կանխատեսումների համաձայն՝ 2030թ.-ին սննդամթերքի պահանջարկը 55 տոկոսով կաճի: Իսկ ջրային ռեսուրսների պակասը կարող է հանգեցնել սննդամթերքի պակասի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Foreign Policy»-ի հոդվածը:

Այսօր աշխարհի մոտ 39 երկիր անհրաժեշտ ջուրը ստանում է արտասահմանից: Դրանց թվում են Ադրբեջանը, Լատվիան, Սլովակիան, Ուզբեկստանը, Ուկրաինան, Խորվաթիան, Իսրայելը, Մոլդովան, Ռումինիան եւ Թուրքմենստանը:

Հարկավոր կլինի ինչ-որ կերպ լուծել ջրային ռեսուրսների շուրջ խնդիրները Թուրքիայի եւ Սիրիայի, Թուրքիայի եւ Իրաքի, Իրաքի եւ Իրանի միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ