News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) գիտնականները մաքսանենգ ապրանքներ հայտնաբերող ռոբոտ են ստեղծել: Այն օվալաձեւ է, ֆուտբոլի գնդակի մեծությամբ, կարող է ներս թափանցել նավերի խորքերը եւ ուլրաձայնի օգնությամբ մաքսանենգ ապրանքներ փնտրել:

Նախապես միջուկային ռեակտորների՝ ջրով լի բաքերում ճեղքեր փնտրելու համար նախագծված ռոբոտը վերամշակվել է՝ նավեր հետազոտելու նպատակով: Ոչ մեծ չափն ու շարժողական հատուկ մեխանիզմը, որը ջրի վրա հետք չի թողնում, հնարավորություն է ընձեռում ռոբոտները քողարկել ջրիմուռներով եւ աղբով: Արդյունքում նման մեքենաների ամբողջական խմբեր կարող են զննել նավամատույց մտնող մավերը՝ առանց մաքսանենգների ուշադրությունը գրավելու (որպեսզի վերջինները չհասցնեն բեռը ծովը նետել):

Ըստ Lenta.ru-ի, ռոբոտները տպագրվել են 3D-տպիչով եւ արժեն շուրջ 600 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ