News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Կապանը բազմաթիվ զոհված զինվորներ ու ազատամարտիկներ է տվել, իրենք այսօրվա Հայաստանի համար չեն արել այդ: Արել են, որպեսզի մենք բոլորս ազատ ապրենք, որ հայ երիտասարդը Հայաստանում ապրի եւ ոչ թե իր երկիրը լքի ու հեռանա: Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 28-ին կայացած ոչ իշխանական եռյակի («Ժառանգություն, ԲՀԿ, ՀԱԿ») հերթական իրազեկման հանրահավաքի ժամանակ առանց բարձրախոսի շարունակած ելույթում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Նա անդրադարձավ խոչընդոտներին, որոնք երկրի տարբեր քաղաքներում ստեղծում են իշխանության ներկայացուցիչները։ Այդպիսի դեպք այսօր եղել է նաեւ Սիսիանում, որտեղ քաղաքապետի հանձնարարականով ճանապարհները փակվել են՝ ժողովրդին թույլ չտալով միանալ հավաքին: «Իշխանություններն այսօր կարող են տարբեր քայլեր ձեռնարկել, ինչպես այսօր Սիսիանում էր կամ երեկ Հրազդանում։ Բայց մենք իրավունք չունենք հետ դառնալու, որովհետեւ Հայաստանն ենք կորցնելու, որովհետեւ արտագաղթը հենց այսպես է առաջացել»,- հավելեց Արմեն Մարտիրոսյանը։

Ըստ նրա, հայը պետք է ազատ ապրի, ոչ թե ֆեոդալական պայմաններում։ «Մենք ուրիշ ճանապարհ չունենք, քան իշխանափոխություն իրականացնելը, միասին երեք քաղաքական ընդդիմադիր ուժերով առաջ ենք շարժվում, եւ ես համոզված եմ, որ ինչպես նախորդ տարի նախագահական ընտրություններին, այնպես էլ այս անգամ սյունեցիները եւս կմիանան եւ կքայլել դեպի իշխանափոխություն»,-ամփոփեց ոչ իշխանական եռյակի ներկայացուցիչը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ