News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Նաուրու գաճաճ պետությունը սնանկության եզրին է: Տեղի Marianas Variety թերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Դեյվիդ Ադեանգը:

Ըստ նրա՝ պետական գանձարանի փողը վերջանում է: Նախարարը նշել է, որ հաջորդ շաբաթ երկիրը անփող կմնա, երբ վճարվեն պետծառայողների աշխատավարձերը:

Նշենք, կղզի-պետության բնակչության կեսն աշխատում է պետական հատվածում, հետեւաբար աշխատավարձերի ուշացումները լուրջ հարված կհասցնեն բնակչությանը:

«Արգումենտի ի ֆակտի»-ն գրում է, որ Նաուրուի խնդիրներն սկսվել էին 2012թ.-ից, երբ դատարանը կառավարությանը պարտավորեցրել էր Firebird ամերիկյան հիմնադրամին  16 միլիոն դոլար վճարել: Երկիրը հրաժարվել էր կատարել դատարանի որշումը, եւ այսօր պարտքը հասել է 30 միլիոն դոլարի: Գանձարանի դեֆիցիտի հետեւանքը կղզի-պետության պետական միջոցների սառեցումն է ավստրալական  Westpac բանկոմ, եւ այժմ կառավարությունն իր իրավասության ներքո ունի միայն կանխիկ գումարի որոշ  պաշար: Այնուամենայնիվ, իշխանությունները չեն հանձնվում եւ մտադիր են բողոքարկել դատավճիռը: Լսումները նշանակվել են սեպտեմբերի 29-ին:

Հիշեցնենք, որ հենց Նաուրուի հետ է Ռուսաստանը սեպտեմբերի 24-ին  երկկողմանի առանց վիզայի ռեժիմ հաստատել: Բացի դրանից, Նաուրուն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչած ՄԱԿ-ի չորս երկրներից մեկն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ