News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը


Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի Սուրիկ խաչատրյանի վերանշանակման մասին հարցը մնաց անպատասխան: Այսօր ընդդիմադիր պատգամավորը հիշեցրել է դեռ մեկ տարի առաջ իր կողմից հրապարակված փաստերը, որոնք ցույց են տալիս, որ հենց Սուրիկ Խաչատրյանն է սպանել Ավետիք Բուդաղյանին, իսկ նախկին զինդատախազ, այժմ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը կոծկել է այդ ամենը:

Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաեւ Սյունիքի մարզպետի ընտանիքի, նրա հարազատների հանցանքների, լկտիությունների մասին հրապակումներին: «Այսքանից հետո դուք վերստին նրան մարզպետ եք նշանակում, ինչ եք ուզում այս ամենով ասել պարոն Սահակյան: Սյունեցիներից մեկին ոչնչացրածին նշանակելով մարզպետ՝ կարող ենք արձանագրել,  որ դուք նրան կառավարության որոշման մակարդակով Սյունիքում այլ սպանություններ եւ լկտիություններ կատարելու արտոնագիր եք տալիս»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ ափսոսաց, որ ինքը չէ նիստ վարողը, այլապես կընդհատեր: ԱԺ նախագահն ասաց, որ այս հարցը օրակարգի հետ կապ չունի: «Երբ կկարողանաք ԱԺ-ին լիազորություններ տալ դատաիրավական, քննչական գործողությունների, այդ հարցը կարող եք տալ, եթե հնչեցնում եք ժողովրդի լսելու համար, արդեն հնչեցրեցիք»,-ասաց Գալուստ Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ