News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ռուս-վրացական սահմանի «Լարս» անցակետը ժամանակավորապես կփակվի գիշերային ժամերին` Դեւդորակի կիրճում սողանքի վտանգի պատճառով, սեպտեմբերի 29-ին լրագրողներին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարար Դավիդ Շավլիաշվիլին: 

Ըստ նրա` առատ տեղումներ են սպասվում: «Ըստ օդերեւութաբանների` սողանքներ չեն սպասվում, սակայն վտանգ կա, որ կարող են մեծ լեռնազանգվածները տեղաշարժվել: Մեր եւ այլ մարմինների ներկայացուցիչները գտնվում են այդ վայրերում եւ վերահսկում են լեռնազանգվածների շարժումը:

Ամենայն հավանականությամբ, անվտանգության նկատառումներով մենք գիշերային ժամերին կփակենք անցակետը,  հետո կնայենք եղանակային պայմաններին»,- ասել է նա:

Վրացական մամուլը հայտնում է, որ Վրաստանում առաջիկա օրերին եղանակային պայմանները կտրուկ կվատանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնարավորություն է ստեղծվել քննարկել Հյուսիս-հարավի որոշ հատվածներ վճարովի դարձնելու հնարավորությունը. Փաշինյան
Սա ռազմավարական շատ մեծ ծրագիր է. կառուցապատողից տպավորությունը լավն էր...
Մ-6-Աթան ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են (վիդեո)
Այս պահի դրությամբ կատարվում են հողային աշխատանքներ‚ որոնք մոտ...
Իտալացի գործընկերներն այսօր կհետևեն Թալին-Լանջիկ‚ Լանջիկ-Գյումրի ճանապարհների շինաշխատանքներին
Հանդիպման ընթացքում տեխհսկողություն իրականացնող թիմի ներկայացուցիչը մանրամասն տեղեկացրեց Տրանշ-3-ի առաջին և երկրորդ լոտերում ներկա վիճակը...
Եթե մեր ժողովուրդը շատ դեմ չլինի, Հայաստանում կկառուցենք վճարովի ճանապարհներ. Նիկոլ Փաշինյան
Վարչապետը կարծում է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցումից հետո դրա ծանրաբեռնվածությունը կպահանջի դուրս բերել տեղական երթևեկությունը...
Սևանա լճի շուրջ մենք ունենում ենք շատ լավ վիճակում գտնվող ճանապարհ. Նիկոլ Փաշինյան
2 մլրդ 830 մլն դրամ կհատկացվի ընդհանուր 22 կմ միջպետական և տեղական ճանապարհների շինարարության համար...
Շուրջ 5 ժամ փակ մնալուց հետո Լարսի անցակետը բացվել է. ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը մանրամասներ է հայտնել
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունը հայտնել էր, որ Վրաստանի տարածքում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ