News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը Հայաստանի եւ Ռուսաստանի դեմ ուղղված ռազմաքաղաքական միություն ստեղծելու որոշ փորձեր են ձեռնարկում: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Երեւան-Մոսկվա հեռակամուրջի ժամանակ հայտարարեց Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը:

Այդ տեսակետից նա ընդգծեց, որ մտահոգիչ է վերջերս Նախիջեւանում կայացած Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը: «Այո, իրականում, այժմ այդ միությունը չեզոք է, սակայն օրինակ, Ադրբեջանում խոսակցություններ կան, որ նշված ռազմաքաղաքական միավորմանը պետք է միանան նաւ թյուրքական պետությունները եւ որպես այդպիսիք՝ նշվում են առնվազն Ղազախստանն ու Ղրղզստանը», - ընդգծեց Վլադիմիր Եվսեեւը:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա օգոստոսի 18-ին Նախիջեւանում Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների՝ Իրակլի Ալասանիայի, Իսմեթ Իըլմազի եւ Զաքիր Հասանովի միջեւ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ