News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի փորձաքննությունների ազգային բյուրոյում այսօր՝ սեպտեմբերի 29-ին, վերջինիս եւ Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման բժշկական կենտրոնի միջեւ կայացել է մոլեկուլյար գենետիկայի ոլորտում գիտագործնական համագարծակցության շուրջ պայմանագրի հանդիսավոր ստորագրումը:

Ինչպես նշեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը, միջազային փորձը ցույց է տալիս, որ դատական փորձաքննության եւ հանցավորության ոլորտում այսօրվա դրույթյամբ ամենաարդյունավետ մեթոդներից մեկը մոլեկուլյար գենետիկ հետազոտություններն են, որոնց նպատակը ԴՆԹ նույնականացումներն են: «Սա հիմնականում արվում է  «տաք հետքերով» հանցագործությունները բացահայտելու համար», - ասաց Ջավադյանը՝ առանձնահատուկ ընդգծելով, որ այդ աշխատանքները մեծ կարեւորություն են ներկայացնում: «Վերջերս մենք այդ հարցը քննարկել են նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ: Եվ մենք հույս ունենք, որ նախարարությունում աշխատող մեր գործընկերները նույնպես կաջակցեն մեզ»: 

«Այսօր ազդեցիկ Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի հետ համագործակցության մեկնարկը տրվեց: Երկկողմանի համագործակցությունը լուրջ արդյունքների կհանգեցնի. եւ մեր երկրում նույնպես կներդրվի այդ համակարգը», - հավաստիացրեց Ջավադյանը:

Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրնի ղեկավար Թամարա Սարգսյանի խոսքով՝ Կենտրոնն ունի միջազգային սերտիֆիկատ, ինչպես նաեւ բավարար սարքավորումներ ու մասնագետներ, որոնք կարող են իրականացնել բոլոր վերոնշյալ հետազոտությունները: «Հաշվի առնելով յուրաքանչյուր ընտանիքի համար այս գործի արտակարգ կարեւորությունը՝ մենք ամեն ինչ պարտավոր ենք անել ամենաբարձր մակարդակում», - ընդգծեց Թամարա Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ