News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Արարատում երիտասարդների միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով վիրավորված Տիգրանի առողջական վիճակը բավարար է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Արարատի» բ/կ-ի տնօրեն Արայիկ Սարդարյանը:

Նա նշեց, որ վերջինս շաբաթվա վերջին՝ ամենաուշը երկուշաբթի, դուրս կգրվի հիվանդանոցից:

Ոստիկանության մեր աղբյուրներից էլ հայտնի դարձավ, որ դեռեւս երիտասարդներին դանակահարող Ալեքսանը չի հայտնաբերվել, նրա բնակության վայրը շարունակում են հսկել ոստիկանները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատում, սեպտեմբերի 22-ին, վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջեւ, որն ավարտվել է նրանցից մեկի մահով: Կռվի ընթացքում երկու 24-ամյա երիտասարդներ՝ Տիգրան եւ Խաչիկ անուններով, ստացել են ազդրերի ու որովայնի շրջանում կտրող ծակող վնասվածքներ:

NEWS.am-ի տեղեկություններով, նրանք տեղափոխվել են Արարատի հիվանդանոց եւ որոշ ժամանակ անց Խաչիկը, որի վնասվածքը ազդրին է եղել, մահացել է: Նրանց վնասվածք պատճառած անձինք դեպքի վայրից դիմել են փախուստի եւ մինչեւ հիմա չեն հայտնաբերվել:

Քննչական կոմիտեից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ,  պատժվում է ազատազրկմամբ` 5-10 տարի ժամկետով) եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոնղոլիայում ոչնչացվել է ավելի քան 7 միլիոն սատկած գյուղատնտեսական կենդանիների գրեթե 95%-ը
Դրա տեղեկություններով՝ խոշոր կենդանիների մոտ ավելի քիչ կորուստներ կան...
Գերմանական ոստիկանությունը առգրավել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենամեծ խմբաքանակը
Խոսքը Գերմանիայում կոկաինի ամենամեծ խմբաքանակի մասին է...
Ոստիկանությունում 3 կանայք հարձակվել են օպերլիազորի վրա, հարվածել, հայհոյել․ մեկի մոտ դանակ է հայտնաբերվել
Մայիսի 21-ին՝ ժամը 15։35-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության...
ԱԺ մոտ նռնակից ձեռքի վիրավորում ստացած քաղաքացու կինը մանրամասներ է հայտնել ամուսնու վիճակի մասին
Ձախ ձեռքը ևս վնասված է, ափի հատվածում։ Վերքը մեծ է, բայց ձեռքի ֆունկցիոնալության վրա պետք է որ չազդի։ Մարմնի տարբեր հատվածներում՝ գլխից…
ԱԳՆ-ի դիմաց խուլիգանության դեպքի վարույթով նախաքննությունը, երեք անձի մասով, ավարտվել է. ՔԿ
Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական...
ԱՄԷ նախագահը Կուրբան Բայրամին ընդառաջ ներում է շնորհել 1138 բանտարկյալի
Գործակալությունը նշում է նաեւ, որ Մուհամեդ բեն Զայեդը խոստացել է մարել պետությունից ներում ստացածների ֆինանսական պարտավորությունները...
Ամենաշատ