News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Տեղեկատվական տեխնոլոգիաների Համաշխարհային կոնգրեսը (WCIT) 2019 թվականին առաջին անգամ կանցկացվի Հայաստանում:

‹‹Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը նպատակադրվել էր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենամեծ եւ կարեւոր միջոցառումն անցկացնել Հայաստանում եւ առաջարկով հանդես էր եկել Համաշխարհային Տեղեկատվական Տեխնոլոգիաների եւ Ծառայությունների Ալյանսին (WITSA,  www.witsa.org):

Առաջարկը քննարկվել է սեպտեմբերի 29-ին Մեքսիկայի Քվադալահարա քաղաքում կայացած WCIT 2014 շրջանակներում (www.wcit2014.org) եւ որոշվել, որ 2019 թվականին Տեղեկատվական Տեխնոլոգիաների Համաշխարհային Կոնգրեսը (World Congress on Information Technology) կանցկացվի Հայաստանում››,- նշեց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Կոնգրեսի շնորհիվ Հայաստանը կդիրքավորվի աշխարհի ՏՏ քարտեզի վրա, լայն տարածում կգտնի ‹‹Արտադրված է Հայաստանում›› բրենդը, ինչպես նաեւ Համաշխարհային ՏՏ կոնգրեսը հնարավորություն կընձեռի հայկական տեխնոլոգիական ընկերություններին ստեղծելու արդյունավետ միջազգային կապեր ու ձեռք բերել նոր գործընկերներ:

WCIT-ը ՏՀՏ ոլորտի ամենահեղինակավոր համաժողովն է, որի հիմնական նպատակն է քննարկել ՏՀՏ ոլորտի հրատապ հարցերը եւ մարտահրավերները, ցույց տալ իրավական, քաղաքական եւ տնտեսական գործընթացների ազդեցությունը տեխնոլոգիական բիզնես մոդելի վրա:

Համաշխարհային կոնգրեսին մասնակցում են ՏՀՏ ընկերությունների ղեկավարներ, ձեռներեցներ եւ բիզնես լիդերներ, պետական-քաղաքական այրեր, գիտական-ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ եւ այլ: Համաժողովի ընթացքում կազմակերպվում են B2B հանդիպումներ, անցկացվում է ցուցահանդես, որի ընթացքում յուրաքանչյուր երկիր ներկայացնում է իր երկրի տեխնոլոգիական լուծումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ