News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Քաղաքական այս կամ այն հարցերի շուրջ տարբեր հայացքների առկայությունը չի խանգարի երկրի տարբեր մարզերում հանրահավաքներ անցկացնող խորհրդարանական եռյակի համագործակցությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ՀԱԿ-ը վերաբերվում այն հանգամանքին, որ մարզային հանրահավաքների ժամանակ «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչները խուսափում են իշխանափոխության կոչերից:

«Դուք հարցնում եք քաղաքական այն ուժի մասին, որին ես չեմ անդամակցում: Հարցրեք նրանք: Դուք ցանկանում եք, որ ես կարծիք հայտնեմ իմ իմ գործընկերների մասի՞ն»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:

Իսկ հարցին, արդյո՞ք դա չի խանգարի հետագա համագործակցությանը, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Մենք երկու տարի միասին աշխատում ենք: Դա մեզ խանգարե՞լ է: Մենք գործնական համագործություն ունենք»:

Մեկնաբանելով հնարավորությունը, թե ելնելով քաղաքական նկատառումներից, ինչպես այդ պատահեց խորհրդարանական քառյակի դեպքում, որը սահմանադրական բարեփոխումների պատճառով «եռյակ» դարձավ, հնարավո՞ր է իշխանափոխության պահանջների պատճառով արդեն «երկյակ» դառնա, Մանուկյանը հայտարարեց. «Եթե չկռռաք, նման բան չի լինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ