News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու մեջ մեղադրվող, «Բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի փաստաբանը դատարանին կդիմի մատնահետքերի կրկնակի փորձաքննություն անցկացնելու համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան  Հովիկ Արսենյանը։

«Ամբողջ խնդիրը կայանում էր նրանում, որ հստակ գրված չէր` թե ում կողմից էր վերցվել մատնահետքերը դակտոժապավենի վրայից: Այսօր պարզվեց, որ փորձագետն է այդ մատնահետքերը վերցրել, բայց դա ոչինիչ չփոխեց, որովհետեւ այդ փորձագետը կարծես դարձել է «сам себе режисер»,`առանց ընթերակաների ինքը զենքը հետազոտում է, ինքը զննության ենթարկում, 3 հատ մատնահետք հայտնաբերում այդտեղից իր ցանկությամբ, եւ դրանցով էլ նույնականացնում ամբաստանյալների մատնահետքերը»,-ասաց փաստաբանը` նշելով, որ օրենքով գործելու դեպքում ոչ թե փորձագետը, այլ քննիչը դեպքի վայրում պետք է վերցներ այդ մատնահետքերը:

Փաստաբանը կասկածի տակ դրեց այս հանգամանքը եւ ասաց, որ ինքը կպահանջի կրկնակի փորձաքննություն, որովհետեւ հնարավոր է, որ ամբաստանյալների մատնահետքերը այլ առարկանների վրայից, այլ ոչ թե զենքի վրայից են վերցրել:

«Արդեն կասկածի տակ է դրվում, թե այդ մատնահետքերը արդյո՞ք զենքի վրայից են վերցրել, որովհետեւ կան բազմաթիվ վարկածներ, որոնցից մեկն էլ այն էր, որ փորձագետին մատնահետք են տվել եւ այն հարմարեցվել է եզրակացության հետ: Մենք նոր փորձաքննություն կպահանջենք, եւ եթե նոր արդյունքներով մատնահետքերի մկրոմասնիկներում յուղի հետքեր չհայտնաբերվեն ուրեմն այն այլ առարկայից է վերցված, զենքից վրայից չէ»,-ասաց Արսենյանը:

Փաստաբանը նաեւ նշեց, որ Արտուշ Հակոբյանի տան խուզարկություն ապօրինի է եղել` առանց դատարանի համապատասխան թույլտվության:

«Էդ զենքերն ապօրինի են դրվել, խախտում է տեղի ունեցել, հետեւաբար այդ ամբողջ հայտնաբերվածը ապօրինի է , եւ ապացույցների շարքից պիտք է հանել»,-հավելեց Հովիկ Արսենյանը:

Նրա խոսքով` իր պաշտպանյալն անմեղ է, եւ արդար դատաքննության դեպքում պետք է հերքվեն իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը,  Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ