ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին հետաքրքրել է ադրբեջանական միսը: Ըստ ադրբեջանական մամուլի՝Բաքվում անցկացվող չորրորդ Միջազգային հումանիտար ֆորումի շրջանակում նա լրագրողներին հայտնել է, որ Ադրբեջանը գյուղմթերքների, միրգ-բանջարեղենի, մսի բավական մեծ ծավալներ է արտահանում ռուսական շուկա:
«Այսօր լրացուցիչ պահանջարկ է ծագել, գյուղմթերքների մատակարարման հավելյալ հնարավորություններ, ինչի մասին արդեն համաձայնություններ են ձեռք բերվել, եւ սա կհանգեցնի մեր առեւտրային հարաբերությունների ընդլայնմանը»,- ասել է նա:
Պաշտոնյայի խոսքով՝ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի Բաքու այցի ընթացքում ստորագրվել են գյուղմթերքների մատակարարումներն ավելացնելու համաձայնագրեր եւ ձեռք են բերվել մատակարարման տրանսպորտային պայմանների մասին պայմանավորվածություններ: