Բուլղարիայի մասնավոր գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 15 մարդ անհետ կորել է, հայտնում է BBC-ն:
Երկրի քաղաքացիական պաշտպանության ուժերի ղեկավար Նիկոլայ Նիկոլովի խոսքով՝ ամենայն հավանականությամբ կորածներից ոչ մեկը չեն փրկվել: «Պայթյունի վայրում կյանքի ոչ մի նշույլ չկա», - նշել է նա:
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին երեք վիրավոր կանանց մասին, որոնց հիվանդանոց էին տեղափոխել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ենթադրվում է՝ պայթյունը տեղի է ունեցել ականների օգտահանման ընթացքում: