News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայտնի կանանց փաստաբանը, որոնց անձնական բնույթի լուսանկարները տեղադրվել էին համացանցում, Google կորպորացիայի դեմ 100 մլն դոլարի պահանջով հայց է նախապատրաստում: Այս մասին գրում է MIGnews-ը:

Փաստաբանի խոսքով՝ Google-ը լուսանկարները ժամանակին չի ջնջել որոնման համակարգից եւ միլիոններ է վաստակել կանանց զոհելու հաշվին: Ավելի քան հազար տուժած կնոջ շահերը պաշտպանող իրավաբանը Google-ի հիմնադիրներին նամակ է ուղարկել, որում նրանց մեղադրել է ոչ էթիկական պահվածքի համար:

Նամակում Սինգերը տեղեկացրել է, որ դեռեւս 4 շաբաթ առաջ Lavely & Singer ընկերությունը ծանուցում է ուղարկել՝ լուսանկարները ջնջելու խնդրանքով: Դրանից հետո ընկերությունը եւս շուրջ տասը նամակ է ուղարկել, սակայն լուսանկարները մինչեւ հիմա հասանելի են BlogSpot-ում եւ YouTube-ում:

Գործակալությունը հիշեցնում է, որ սեպտեմբերին հաքերները երեք փուլով հոլիվուդյան աստղերի հարյուրավոր ինտիմ լուսանկարներ են տարածել համացանցում: Զոհերի թվում են դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը, մոդել Քեյթ Ափթոնը, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը. երգչուհի Ավրիլ Լավինը եւ այլք: Համարվում է, որ սա հայտնիների հետ կապված խոշորագույն հաքերային սկանդալն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ