News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն իրենց հրահանգներով նպաստում են նրան, որպեսզի ժողովուրդը երկրում իշխանափոխություն պահանջի: Այս մասին հոկտեմբերի 3-ին Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Ինձ համար ակնհայտ է, որ ելնելով դրանից՝ խորհրդարանական եռյակի հանրահավաքներն ավելի ագրեսիվ եւ պահանջկոտ կլինեն»,- ընդգծեց Մանուկյանը՝ նշելով, որ թիրախը Սերժ Սարգսյանը չէ, այլ երկրի վիճակը:

Արամ Մանուկյանի խոսքով, ՀԱԿ-ում ոչ ոքի չի հետաքրքրում Սերժ Սարգսյանը. «Թող նա հեռանա եւ երկիրը թողնի քաղաքացիներին ու նրանց, ովքեր նորմալ ընտրություններ կանցկացնեն: Ամենից ընդունելին այն կլինի, որ Սերժ Սարգյանը խելացի կգտնվի եւ կգիտակցի այդ»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ժամանակ իշխանափոխության պահանջ ներկայացվի, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Նման հնարավորություն ես տեսնում եմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ