News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իշխանությունը որոշել է թաքնվել երեխաների հետեւում: Այս մասին հայտարարություն է տարածել ոչ իշխանական եռյակը (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն»):

Հայտարարությունում ասվում է.

«Եռյակի՝ հասարակական լայն ընկալում ունեցող մարզային հանրահավաքները խոչընդոտելու, դրանց մասնակիցների քանակը, ազդեցությունը թեկուզ չնչին չափով նվազեցնելու համար իշխանությունը դիմում է զանազան, այդ թվում նաեւ ամոթալի մեթոդների։ Այդպիսի մեթոդներ նա արդեն իսկ կիրառել է Հրազդանում, Սիսիանում եւ Կապանում։

Արդյունքի չհասնելով, Արարատ քաղաքում նշանակված հանրահավաքի օրը իշխանությունը որոշել է պարզապես թաքնվել երեխաների հետեւում։ Հոկտեմբերի 3-ին ժամը 17-ին Վ. Սարգսյանի անվան հրապարակում քաղաքապետը հետին թվով նշանակել է մանկական համերգ եւ այդ հիմքով մերժել Եռյակի հանրահավաքի իրազեկման հայտը։ Քաղաքապետի կայացրած ապօրինի որոշման դեմ բողոքել է անգամ քաղաքի ավագանին՝ օրենքով սահմանված կարգով պահանջելով ավագանու արտահերթ նիստ՝ ապօրինի որոշումն անվավեր ճանաչելու օրակարգով։ Քաղաքապետը անտեսել է նաեւ ավագանու անդամների մեծամասնության դիմումը եւ ուժի մեջ է թողել իր որոշումը։

Եռյակը, գործելով միայն օրենքների շրջանակներում, ի վիճակի է հաղթահարել ցանկացած խոչընդոտ եւ ապօրինություն, սակայն նույն բանը չի կարող անել, երբ դիմացը երեխաներ են։

Բարգավաճ Հայաստանի, Ժառանգության եւ Հայ Ազգային Կոնգրեսի համատեղ հանրահավաքը տեղի կունենա նույն օրը, նույն ժամին (հոկտեմբերի 3-ին, ժամը 17-ին) Արարատ քաղաքի մեկ այլ՝ Շահումյանի անվան հրապարակում։ Համոզված ենք, որ դա ոչ միայն չի ազդի հանրահավաքի մարդաշատության վրա, այլեւ, ի պատասխան իշխանության անբարո քայլերի, կկրկնապատկի մասնակիցների քանակը։

Բարգավաճ Հայաստան

Ժառանգություն

Հայ Ազգային Կոնգրես

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ