News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ եղել են միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի, եւ Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան զույգի ընտրության ժամանակ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Իջեւան քաղաքում խորհրդարանական ոչ իշխանական եռյակի (Ժառանգություն, ՀԱԿ, ԲՀԿ) հանրահավաքին ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Ստեփան Մինասյանը:

«Մենք այժմ տեսնում ենք, որ ավելի քան 15 տարի Հանրապետական կուսակցության մենիշխանության պատճառով երկիրն ընկղմվել է համընդհանուր ճգնաժամի մեջ: Սա այն գլխավոր խնդրի հետեւանքն է, թե ինչպես ենք մենք ձեւավորում իշխանությունը: Մենք հրապարակում ենք, որ կառուցում ենք ժողովրդավարական պետություն, բայց այդ խնդրի գլխավոր գործիքը արդար եւ բաց ժողովրդավարական ընտրություններն են: Դա եղել է միայն այն ժամանակ, երբ ընտրվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան «Միասնություն» քաղաքական ուժն էր ընտրվում: Որեւէ անգամ բողոք չեղավ, որովհետեւ այդ ընտրությունը ժողովրդի սրտով էր»,- ասաց Ստեփան Մինասյանը:

Ստեփան Մինասյանի խոսքով՝ 2003թ. սկսած բոլոր ընտրությունները կեղծվում են: Ըստ նրա՝ 2003թ. ընտրվել էր Ստեփան Դեմիրճյանը, սակայն նշանակվել այլ մարդ, 2008 թ. ընտրվել էր Լեւոն Տեր-Պետրոյանը, սակայն «իշխանությունը հոգեվարքի մեջ էր, նույնիսկ 10 զոհի գնով գնաց իշխանությունը պահպանելուն»:

«2013թ. ընտրվեց ընդդիմության ներկայացուցիչ Րաֆֆի Հովհանիսյանը, բայց գիտեք՝ ինչպես կեղծվեց: Եվ 2013թ. նախագահ դարձավ այն մարդը, որը, ըստ էության, գյուղական համայքների նախագահ դարձավ: Բոլոր խոշոր քաղաքներում հաղթեց ընդդիմության թեկնածուն»,-ասաց նա՝ նշելով որ դա այն բանի հետեւանքն է, որ այսօր հանցագործության մեջ մեղադրվողը կարող է բարձր պաշտոն ստանալ՝ նկատի ունենալով Սյունիքի մարզպետ վերանշանակված Սուրիկ Խաչատրյանին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ