News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը եւ Արցախ ժամանած Ֆրանսիայի Բուրգ Լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն, հոկտեմբերի 5-ին, ստորագրել են Բարեկամության հռչակագիր երկու քաղաքների միջեւ։

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հռչակագրում մասնավորապես նշվում է, որ ողջունելով Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների հետեւողական քայլերն՝ ուղղված ազատ եւ ժողովրդավարական հասարակության ստեղծմանն ու զարգացմանը, ու գիտակցելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեկուսացումը չի նպաստում ժողովուրդների երկխոսությանը եւ վերջնական խաղաղության հաստատմանը՝ կողմերը որոշել են բարեկամական կապեր հաստատել երկու քաղաքների միջեւ։

Հռչակագիրը նպատակ ունի նպաստել երկու քաղաքների միջեւ հարաբերությունների զարգացմանը եւ խթանել համատեղ ծրագրերի իրականացումը կրթության, մշակույթի, սպորտի, առեւտրի եւ տեղական կառավարման ոլորտներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ