News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը  անցել է բավականին աշխույժ մթնոլորտում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միջազգային տեղեկատվայնացման կանադական ակադեմիայի ղեկավար Ազատ Վարդանյանը:

Նա նշեց, որ Սուրիկ Խաչատրյանը 2 տարի սովորել է իրենց մոտ, համապատասխան կրեդիտներ է հավաքել, եղել է Մոնրեալում, Տորոնտոյում, մասնակցել դասընթացներին, ուսուցման մի մասն էլ արվել է օնլայն:

Ազատ Վարդանյանը տեղեկացրեց, որ իր ակադեմիան միակն է, որ ճանաչված է ՄԱԿ-ի կողմից, միջազգային կառույց է, որն ունի մասնաճյուղեր եւ տարբեր ոլորոտներում գիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն է ընձեռում: Հայաստանում այս ակադեմիան որպես այդպիսին մասնաճյուղ չունի, նրանք պայմանագիր ունեն «Հայբուսակի» եւ «Բաց համալսարանի» հետ եւ որոշ դասընթացներ անց են կացնում այդտեղի դասախոսները:

Անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի կողմից թեզի պաշտպանությանը՝ նա նշեց, որ վերջինս դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 2013թ, փիլիսոփայության դոկտորի աստիճանը ստացել 2014թ: Իսկ թե ինչու է պաշտպանությունը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում իրականացվել, Ազատ Վարդանյանն ասաց, որ քանի որ իրենք տարածք չունեն, այդտեղ էին ընտրել: «40 հոգի ներկաներ կային, շատ աշխույժ է անցել քննարկումը, բավականին լավ պատասխանել է հարցերին, մարդիկ կային կասկածանքով էին վերաբերում, բայց, վերջիվերջո, շնորհավորեցին իրեն, ինքը, իրոք, լավ էր պատասխանում, ես չեմ տեսել Հայաստանում որեւէ նման աշխատանք՝ կապված պետական կառավարման հետ»,-ասաց ակադեմիայի ղեկավարը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ