News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով՝ սկսվել է ծառայողական քննություն «Նախախորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ:

Նշենք, որ «Նախախորհրդարանը» հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, թե «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանն հոկտեմբերի 19-ին, երեկոյան ժամը 19.45-ի սահմաններում, «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթի ավարտից հետո Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Նախախորհրդարանի գրասենյակից իր հարեւանի հետ միասին՝ վերջինիս ավտոմեքենայով, տուն վերադառնալիս է լինում, երբ Սայաթ-Նովա փողոցի վրա՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից հատվածում, նրանց ավտոմեքենային են մոտենում մի խումբ անձինք՝ ներկայանալով որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ: Նրանք Ալեք Ենիգոմշյանին կոպտորեն քաշքշելով դուրս են հանել ավտոմեքենայից, իսկ հարեւանին բերման ենթարկել՝ մեքենայի հետ միասին: Չնայած այն հանգամանքին, որ Ալեք Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է, չի տեսնում,  ոստիկանության աշխատակիցները նրան թողել են փողոցի բանուկ հատվածում եւ հեռացել՝ իրենց հետ տանելով հարեւանին եւ վերջինիս ավտոմեքենան: Որոշ ժամանակ անց պատահական անցորդներ մոտեցել են Ալեք Ենիգոմշյանին եւ դուրս բերել փողոցի բանուկ հատվածից:

Հայտնում ենք, որ Ալեք Ենիգոմշյանի հարեւանը Վահրամ Գաբրիելյանն է: Վերջինս Ալեք Ենիգոմշյանի հետ միասին եղել է BMW մակնիշի մուգ մոխրագույն ավտոմեքենայում (պետհամարանիշը՝ 21 SU 321): Ալեք Ենիգոմշյանի փաստաբանի եւ նրա ընկերների որոնումները մինչ այս պահը արդյունք չեն տալիս:

Ոստիկանության Երեւանի կենտրոնական բաժնից պատասխանում են, որ Կենտրոնի բաժին այդպիսի մարդ բերման չի ենթարկվել»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոնղոլիայում ոչնչացվել է ավելի քան 7 միլիոն սատկած գյուղատնտեսական կենդանիների գրեթե 95%-ը
Դրա տեղեկություններով՝ խոշոր կենդանիների մոտ ավելի քիչ կորուստներ կան...
Գերմանական ոստիկանությունը առգրավել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենամեծ խմբաքանակը
Խոսքը Գերմանիայում կոկաինի ամենամեծ խմբաքանակի մասին է...
Ոստիկանությունում 3 կանայք հարձակվել են օպերլիազորի վրա, հարվածել, հայհոյել․ մեկի մոտ դանակ է հայտնաբերվել
Մայիսի 21-ին՝ ժամը 15։35-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության...
ԱԺ մոտ նռնակից ձեռքի վիրավորում ստացած քաղաքացու կինը մանրամասներ է հայտնել ամուսնու վիճակի մասին
Ձախ ձեռքը ևս վնասված է, ափի հատվածում։ Վերքը մեծ է, բայց ձեռքի ֆունկցիոնալության վրա պետք է որ չազդի։ Մարմնի տարբեր հատվածներում՝ գլխից…
ԱԳՆ-ի դիմաց խուլիգանության դեպքի վարույթով նախաքննությունը, երեք անձի մասով, ավարտվել է. ՔԿ
Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական...
ԱՄԷ նախագահը Կուրբան Բայրամին ընդառաջ ներում է շնորհել 1138 բանտարկյալի
Գործակալությունը նշում է նաեւ, որ Մուհամեդ բեն Զայեդը խոստացել է մարել պետությունից ներում ստացածների ֆինանսական պարտավորությունները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ