News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՅԴ-ն առաջիկայում իր պաշտոնական տեսակետը կներկայացնի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մասին, սակայն, ըստ նախնական գնահատականի, փաստաթուղթը պարունակում է անհրաժեշտ ուղղությունը, որը հույս է ներշնչում, թե պետք է աշխատել նախագահական կառավարման համակարգը խորհրդարանականով փոխարինելու գործընթացի վրա, հոկտեմբերի 20-ի լրագրողներին հայտնել  է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության նախագահ Արմեն Ռուստամյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է կուսակցությունը գնահատում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: 

Ըստ Ռուստամյանի` ՀՅԴ-ն հայտարարել է, որ չի մասնակցելու սահմանադրական բարեփոխումների գործընթացին, եթե արմատական կառուցողական փոփոխություններ չկատարվեն: «Մենք մոտեցումներ ունենք, որոնք լիարժեք չեն ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում այն տեսակետից, որ խորհրդարանական կառավարման ձեւերը նույնպես տարբեր են:  Եվ մենք որոշ հարցեր ունենք դրա հետ կապված», - հավելել է պատգամավորը:

Ի պատասխան հարցին, թե ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ ՀՀ նախագահը իր տեսակետը կհայտնի միայն մի քան ամիս անց՝ արդեն 2015-ին, Ռուստամյանը նշել է. «Եթե մարդիկ, որոնք հայտարարում են, թե նախագահը «զիջել է», ծանոթ լինեին հրամանագրին, նման հայտարարություններ չէին անի: Հրամանագրում հստակ  նշված են գործողությունների ժամկետներն ու հերթականությունը. Ներկայացված է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը: Երբ նախագահն այն հաստատի, 10 ամսվա ընթացքում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը կնախապատրաստի նախագիծը: Այժմ քաղաքական խորհրդակցությունների շրջանն է»:

Ինչ վերաբերում է շրջանառվող վարկածին, թե նախագահը հետաձգել է իր գնահատականի հրապարակումը խորհրդարանական եռյակի պահանջի պատճառով, ապա, ըստ Ռուստամյանի, դա չի համապատասխանում իրականությանը: «Չեմ կարծում, որ դա խորհրդարանական եռյակի ճնշման հետեւանքն է: Դա գործընթացի տրամաբանական շարունակությունն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ