News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Օրերս Վայքում, Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում ձյան տեսքով տեղումները օդերեւութաբանները չէին կանխատեսել։ Այսօր՝ հոկտեմբերի 21-ին,  այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը՝ հավելելով, սակայն, որ  հոկտեմբեր ամսին այս շրջաններում  երեւույթը աննախադեպ չէ։

« Մենք կանխատեսել էինք օդի ջերմաստիճանի նվազում, բայց չենք ասել, որ ձյուն է սպասվում, բոլոր կանխատեսումներ եղել են, բայց ձյուն բառը չի եղել»,- ասաց Զարուհի Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ լեռնային շրջաններում հոկտեմբեր ամսին ձյան տեսքով տեղումներն աննոմալիա չեն։

«Տեղումներ ձյան տեսքով այս շրջանում 1987թ-ին են դիտվել։  Անցած տարի հոկտեմբերի 7-ին բոլոր լեռնային շրջաններում ձյուն է տեղացել՝ առավելագույն քանակը 10-14սմ ձյան ծածկույթի սահմաններում»,- նշեց Զարուհի Պետրոսյանը։

Նա նշեց, որ հոկտեմբերի 21-ից սպասվում է տաքացում։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով մինչեւ 18 աստիճան։ Զարուհի Պետրոսյանի խոսքով՝ցրտահարություն չի սպասվում։ 

Ըստ հիդրոմետ ծառայության կանխատեսումների՝ ջերմաստիճանի բարձրացում կդիտվի Սյունիքում՝ 7-9 աստիճանով, իսկ Երեւանում առաջիկա գիշերը սպասվում է 1-3 աստիճան ցուրտ։ Հողի մակերեւույթին դարձյալ հնարավոր է ցածր ջերմաստիճան՝մինչեւ 2 աստիճան։ Առավելագույն ջերմաստիճանը այսօր Երեւանում կլինի մինչեւ 13 աստիճան, վաղը կտատանվի 14-16 աստիճանների սահմանում, հաջորդ օրը կրկին ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, եւ առավելագույն ջերմաստիճանը մինչեւ հոկտեմբերի 25-ը ներառյալ կլինի 16-18 աստիճանի սահմաններում:

Զարուհի Պետրոսյանի խոսքով՝ հոկտեմբերի 26-ին սպասվում են տեղումներ ողջ հանրապետությունում. ավելի շատ հյուսիսային կեսում, եւ ավելի քիչ  հարավային կեսում, իսկ մայրաքաղաքում տեղումների քանակը զգալի չի լինի, բայց նվազում կլինի առավելագույնը մինչեւ 11-13 աստիճանով, եւ  նվազագույնը 6-9 աստիճանով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դելիում եւ հարեւան շրջաններում նորից կարմիր տագնապ են հայտարարել շոգի պատճառով
Տագնապի կարմիր մակարդակ շոգի պատճառով...
Տաշիրի շրջակայքում պտտահողմ է
Այդ մասին ասված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ...
Ստեփանվանի շրջակայքում առկա է պտտահողմ. Սուրենյան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ...
Կան փակ ճանապարհներ․ Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար մեքենաների համար
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար...
Չինաստանի արևելքում հորդառատ անձրևների պատճառով մոտ 36 հազար մարդ է տարհանվել
Ուղղակի տնտեսական վնասը գնահատվում է 1,61 միլիարդ յուան ​​(մոտ 225 միլիոն դոլար)
Կիպրոսում երկու մարդ է մահացել ջերմային հարվածից
Կղզում ջերմաստիճանը ողջ շաբաթվա ընթացքում   40 աստիճան C-ից բարձր է եղել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ