News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հարավային Կովկաս կատարելիք այցի շրջանակներում կայցելի Հայաստան եւ Ադրբեջան, որից հետո կշարունակվեն այդ երկրների հետ ավելի վաղ իրականացված քննարկումները: Այդ մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին:

Նա ընդգծել է, թե ԱՄՆ-ը մեծ ջանքեր է գործադրել Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Դա արտացոլում է մեր հավատարմությունը չլուծված հակամարտությունների կարգավորման գործին:

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 1-ից 5-ը կայցելի Հայաստան, Ուկրաինա, Վրաստան եւ Ադրբեջան: Նախնական տվյալներով, ԱՄՆ պետքարտուղարը Հայաստան կժամանի հուլիսի 4-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ