News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Համահայկական բնապահպանության ճակատը (ՀԲՃ) կոչ է անում մերժել Ամուլսարի հանքավայրի հետ կապված քննարկումների հրավերները:

Այս առնչությամբ ՀԲՃ-ի տարածած հայտարարությունում ավում է.

«Հայաստանի ընդերքի պաշարների նկատմամբ օտարերկրյա տարբեր ընկերությունների հետաքրքրությունը չի մարում: Հիմա էլ բրիտանական օֆշորային գոտիներից մեկում գրանցված Լիդիան Ինթերնեյշնալ ընկերությունն է փորձում ամեն կերպ շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, ինչի փիար ակցիաների շրջանակներում կազմակերպում է տարբեր ձեւաչափերի քննարկումներ եւ կոնֆերանսներ:

Հիմա էլ ս. թ. հոկտեմբերի 30-ին, ժամը 14:00-ից 18:00,  Հայաթ Պլեյս Հյուրանոցում, Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ֆինանսական աջակցությամբ, կազմակերպում է Լիդիան Ինթերնեյշնալի եւ Գեոթիմ ՓԲԸ-ի կողմից մշակված Ամուլսար ծրագրի նախնական «Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատման զեկույցի» քննարկումը, որը պատրաստվել է ծրագրի ներկա (IFC եւ EBRD) եւ հնարավոր ֆինանասավորող կազմակերպությունների պահանջներին (Equator Principle Financial Institution) համապատասխան:

Բոլորիս լավ հայտնի է, որ այսօր թույլ զարգացած եւ կոռուպցիայի մեջ թաղված երկրների բնական պաշարները դիտվում են իբրեւ «համեղ պատառ» զարգացած երկրների համար։ Համաշխարհային հանքարդյունաբերական «մեքենան» գեղեցիկ տերմինների, խոստումնալից բառերի եւ միջազգային չափանիշների անվան տակ շարունակում է անխնա շահագործել այդ երկրների բնական ռեսուրսները, հնարավորինս ցածր հարկեր եւ տուրքեր վճարելով օգտագործում է օգտակար հանածոներն ու հեռանում՝ անդառնալի վնաս հասցնելով այդ երկրների շրջակա միջավայրին եւ մարդկանց առողջությանը: Ակնհայտ է, որ դա անհնար կլիներ իրականացնել առանց այդ երկրների կառավարող մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվ մասնակցության եւ աջակցության, որոնք «ջանք» չեն խնայում այդ պաշարների թալանն արագ եւ անխափան իրագործելու համար, քանզի դրանից իրենց էլ է որոշակի բաժին հասնում:

Կոչ ենք անում բոլոր մեր գործընկերներին, ովքեր հրավիրված են այս քննարկմանը, չմասնակցել դրան, եւ եւս մեկ անգամ հիշեցնում, որ Հայաստանի Հանրապետությունն ունի ընդամենը 29,7 հազար քառ․ կիլոմետր տարածք, որտեղ արդեն իսկ շահագործման իրավունք ունեն մոտ 460 հանքավայր, որոնցից 26-ը մետաղական են, եւս 71 մետաղական հանքավայր էլ գտնվում է ուսումնասիրման փուլում եւ սպասում է շահագործման: Այս ամենի արդյունքում արդեն իսկ ունենք մի քանի հարյուր միլիոն տոննա պոչանքներով լցված 25 գործող եւ կոնսերվացված պոչամբարներ, որոնք հագեցած են ծանր մետաղներով եւ այլ վտանգավոր նյութերով: Այսպիսի տեմպերով շարունակելու պարագայում 2-3 տասնյակ տարի հետո Հայաստանի տարածքում կլինեն թունավոր ու կյանքի համար խիստ վտանգավոր հարյուրավոր պոչամբարներ, որոնք կործանարար կարող են դառնալ Հայաստան երկրի ու հայ ժողովրդի համար:

Հազարավոր հեկտար տարածքներ արդեն իսկ թաղված են հանքավայրերի մակաբացման եւ դատարկ ապարների տակ, իսկ հողերը հարստացած են ծանր մետաղներով եւ այլ վտանգավոր նյութերով: Հանուն կարճաժամկետ շահի ոչնչացվում են դարերի ընթացքում ստեղծված անտառային էկոհամակարգեր` ինչպես օրինակ Թեղուտի անտառը: Մակերեւույթային եւ ստորերկրյա ջրերն աղտոտված են պոչամբարներից բաց թողնվող թափոնաջրերից, արտահոսքերից եւ ներծծումից, որոնք հետագայում օգտագործվելով ոռոգման եւ այլ նպատակներով` ծանր մետաղները տեղափոխում են գյուղատնտեսական մթերքների մեջ, այնտեղից էլ մարդկանց օրգանիզմ:

Իհարկե, շատ հրապուրիչ է շահագործել Հայաստանի մետաղական օգտակար հանածոները, քանզի մեր պետության, այսպես կոչված իշխանությունները, ժողովրդին պատկանող հարստության օգտագործման իրավունքը ոչ միայն 100 տոկոսով տրամադրել են հիմնականում օֆշորային գոտիներում գրանցված օտարերկրյա ընկերություններին, այլ նաեւ ստեղծել են այնպիսի օրենսդրական եւ հարկային դաշտ, որ այդ հանքարդյունաբերական ընկերությունները հայտնվել են իսկական հարկային դրախտում:  Մեզ եւ հաջորդ սերունդներին բնության կողմից շնորհված պաշարներն արդյունահանելու դիմաց սահմանված են այնպիսի վճարման ենթակա դրույքաչափեր, որոնք գրեթե չեն տարբերվում տնտեսության այլ ոլորտներում սահմանվածներից, այն դեպքում, երբ դրանք պետք է շատ ավելի մեծ լինեին:

Հայաստանում հանքարդյունաբերական ընկերություններն ամբողջությամբ ազատված են նաեւ պոչանքների, լցակույտերի եւ մակաբացման ապարների տեղադրման համար վճարներից, որոնք եթե հարկվեին նույնիսկ ամենացածր դրույքաչափերով` ինչպես օրինակ Էստոնիայում է, 1 տոննայի դիմաց 1.06 եվրո, ապա դրանք կկազմեին տարեկան 100 միլիոնավոր եվրո գումարներ, ինչը շատ ավելի մեծ գումար կկազմեր, քան հանքարդյունաբերական ընկերությունների կողմից ներկայումս վճարվող տարեկան բոլոր հարկերն ու այլ վճարները միասին վերցված:

Մեր Հայրենիքի շրջակա միջավայրն աղտոտելու եւ մարդկանց առողջությունը վտանգելու համար սահմանված են այնպիսի ցածր տուգանքներ եւ բնապահպանական վճարներ, որ աղտոտողին ավելի ձեռնտու է վճարել այդ չնչին գումարները, քան թե ներդնել նոր տեխնոլոգիաներ եւ մաքրման համակարգեր: Վերահսկողության գրեթե իսպառ բացակայության պայմաններում, այդ ընկերությունները չեն պահպանում նույնիսկ այդ օրենքներն ու իրենց տված թույլտվություններում նշված պայմանները:

Եվ սրանք բոլորն անժխտելի փաստեր են: Զարգացած պետությունների կառավարություններին ու ժողովրդին կարելի է հարցնել՝ արդյոք իրենք համաձայն կլինեի՞ն, որ իրենց երկրում նման պայմաններով հանքեր շահագործվեին, թե՞ ոչ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում կայացավ «Ամրապնդելով գործընկերային կապերը» հայ-իտալական ֆորումը (ֆոտո)
Հայկական կողմից համաժողովին մասնակցում էին շուրջ 180 գործարարներ...
«Գալիս են ձեզ մոտ աշխատելու». Փաշինյանը խոստովանեց, որ Խաչատուր Սուքիասյանը գործարար է
Հեռախոս չեն վերցնում, բիզնեսի հետ չեն աշխատում…
Արարատ Միրզոյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ
Նախարար Միրզոյանը շրջայց է կատարել նաև «Giesecke+Devrient…
Գործարար աշխարհը պետք է գործ ունենա միայն հարկային մարմինների հետ. Ռոբերտ Քոչարյան
1999 թվականից էս կողմ Ոստիկանությունը, կամ անվտանգությունը որեւէ բիզնես մտե՞լ է…
Օգոստոսին եւս ունեցանք գնանկում, չորրորդ ամիսն անընդմեջ. գործարար
Կենտրոնական Բանկն ու Կառավարությունը դեռևս չեն օգտագործել լուրջ գործիքներ՝ նախաձեռնությունը վերցնելու մեր ձեռքը…
Արդյունաբերողների և գործարարների միությունը մտահոգիչ է համարում պետականացման մասին պաշտոնյաների կոչերը
Ականատես ենք լինում, որ կառավարության որոշ պաշտոնյաներ ու ԱԺ պատգամավորներ այս ընթացքում ակնհայտ նահանջ են դրսևորում․․․
Ամենաշատ