Մասնագետները պարզել են, որ մինչեւ երջանկության ու ներդաշնակության լիարժեք զգացողության հասնելը՝ սիրային հարաբերությունները պետք է հինգ որոշակի փուլ անցնեն:
Հինգ փուլերը գիտնականներն անվանել են «թիթեռնիկներ փորի մեջ», «կայացում», «միաձուլում», «ազնվություն» եւ «կայունություն», ինչպես նաեւ պարզել են, թե հարաբերությունների զարգացման յուրաքանչյուր փուլում ինչ է կատարվում մարդու օրգանիզմում:
Հավանաբար բոլորին է ծանոթ որովայնում հաճելի խտղտանքի զգացողությունը: Դա գրավչության պահն է կնոջ եւ տղամարդու միջեւ: Այդ պահին օրգանիզմում ավելի շատ տեստոստերոն եւ էստրոգեն է արտադրվում: Մասնագետները նշում են, որ մարդկանց մի մասն այդ փուլում նիհարում է, ինչպես նաեւ շատերի մոտ նվազում է աշխատունակությունը:
Հարաբերությունների կայացման փուլում մարդիկ մտածում են միայն իրենց ցանկությունների առարկայի մասին, լավ չեն քնում, անուշադիր են դառնում: Դա ուղեկցվում է մոնոամինների արտադրությամբ, սրտի բաբախյունի հաճախականության մեծացմամբ, հաճույքի զգացողության հոսքով, որը թմրանյութերից արբեցում է հիշեցնում:
Հարաբերությունների երրորդ փուլն ուղեկցվում է սթրեսով, քանի որ հարց է առաջանում, այդ մարդուն թողնել քո կյանք, թե՞ ոչ, հնարավո՞ր է, արդյոք, նրա հետ համատեղ ապագա կառուցել:
Ըստ Informing-ի, նրանք, ովքեր անցել են դեպի չորրորդ փուլ, կկարողանան տեսնել զուգընկերոջ իրական դեմքը, որը հենց այդ ժամանակ է արտահայտում իրական, թեեւ ոչ միշտ հաճելի բնավորության գծերը: Այս դեպքում նույնպես կարող են սթրեսային իրավիճակներ լինել:
Եվ վերջապես՝ հինգերորդ փուլ, որին հասնում են միայն նրանք, ովքեր կարողացել են հաղթահարել բոլոր «զգացմունքային ճոճանակները»: Փոխարենն ամենից դիմացկուններին սպասվում է կայունության, վստահության, մտերմության եւ երջանկության զգացողությունը: