News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Չինաստանի ոստիկանություն 11 մարդ է ձերբակալել, որոնց կասկածում են գերեզմաններից դիակներ գողանալու մեջ: Իրավապահների կարծիքով՝ մարմինները հետագայում սեւ շուկայում վաճառվել են՝ հանգուցյալների պսակադրության «ին խուն» հնագույն ծիսակարգ կատարելու համար: Այս մասին գրում է South China Morning Post-ը:

Միջադեպը տեղի է ունեցել չինական արեւելյան Շանդուն նահանգում: Ոստիկանության տվյալներով, ձերբակալվածները գերեզմանից մահացած կնոջ դիակ են դուրս բերել, որը 18 հազար յուանով (շուրջ 3.000 դոլար) վաճառել են միջնորդին:

Ավելի ուշ մարմինը հայտնվել է սեւ շուկայում, որտեղից էլ վաճառվել է «փեսացուի»՝ հարեւան Հեբեյ նահանգի մահացած գյուղաբնակի ազգականներին: Ընտանիքը «հարսնացուի» համար 38 հազար յուան է վճարել:

Ըստ NEWSru.com-ի, Վան ազգանունով գլխավոր կասկածյալը լրագրողներին պատմել է, որ բավական թանկ են գնահատվում «թարմ» հանգուցյալները, որոնք վերջերս են հուղարկավորվել: Ձերբակալվածների նկատմամբ հարուցված գործի հետաքննությունը շարունակվում է:

Դիակների գողությունը Չինաստանում քրեական հանցագործություն է համարվում, ինչի համար մինչեւ 3 տարի ժամկետով ազատազրկում է սահմանված:

Չինաստանում հանգուցյալներին ամուսնացնելու սովորույթն արդեն երկու հազար տարվա պատմություն ունի: Որպես հուղարկավորության ծիսակարգ՝ այն ծագում է Խան դինաստիայից (մ.թ.ա. 206 – մ.թ. 220): Ծիսակարգի իմաստն այն է, որ եթե տղամարդն ամուրի է մահանում կամ նրա այրին նորից է ամուսնանում, հանգուցյալի ընտանիքն ամեն ինչ անում է՝ հանգուցյալ կյանքի համար ընկերուհի գտնելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ