News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Տղամարդկանց եւ կանանց էրոտիկ երեւակայությունները հստակ կերպով բաժանվում են եզակի եւ տարածված ձեւերի: Նման եզրահանգման են եկել կանադացի գիտնականները: Ըստ Lenta.ru-ի, նրանք հարցում են անցկացրել 30 տարեկան կանանց եւ տղամարդկանց շրջանում:

Պարզվել է, որ տղամարդկանց պարագայում էրոտիկ երեւակայություններն ավելի շատ են եւ ավելի վառ, քան կանանց մոտ: Վերջիններն էլ երեւակայում են սեքսուալ հնազանդության թեմայով (հետույքին հարված, հարկադիր սեքս եւ այլն):

Ի տարբերություն տղամարդկանց՝ կանայք հստակ կերպով տարանջատում են իրենց երեւակայություններն ու ցանկությունները: Պատմելով իրենց երազանքների մասին՝ նրանք նշում են, որ չէին ցանկանա դրանք իրականություն դարձնել: Տղամարդիկ, հակառակը, սովորաբար ցանկանում են իրենց սեքսուալ երեւակայություններն իրականացնել անկողնում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդիկ հաճախ երեւակայում են այնպիսի բաների մասին, ինչպիսիք են սեքսը տրանսվեստիտի հետ, անալ սեքսը հետերոսեքսուալների միջեւ, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես է տղամարդու զուգընկերուհին սեքսով զբաղվում եւս մեկ հոգու հետ: Էվոլյուցիոն կենսաբանությունը չի կարողանում բացատրել նման երեւակայությունների առատությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ