News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2014թ.-ի սկզբից 339 ընտանիք երեխայի ծննդյան նպաստ է ստացել՝ 1,5 մլն դրամ: Այդ մասին հոկտեմբերի 31-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա հիշեցրել է, որ 1,5 մլն դրամ չափի(3650 դոլար)միանվագ նպաստը տրվում է 5-րդ եւ հաջորդ երեխաների ծննդյան դեքպում: Մոտ 6,4 հազար ընտանքի ստացել է 1 մլն դրամի նպաստ 3-րդ կամ 4-րդ երեխայի ծնդունդից հետո: Առաջին կամ երկրորդ երեխայի ծնունդից հետո 50 հազար դրամի նպաստ ստացել է մոտ 42 հազար ընտանիք:

Նախարարը հիշեցրել է, որ գումարի մի մասը հատկացվում է ընտանեկան կապիտալին ընթացիկ ծախերի համար՝ երեխայի կրթությունը, բնակարանային ապագա հարցրեր եւ այլն: 1 մլն դրամի չափով նպաստի դեպքում ընտանեկան կապիտալին հատկացվում է 500 հազար դրամ, 1,5 մլն-ի դեպքում՝ 1 մլն դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ