Էկվադորի Գերագույն դատարանը հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների փաթեթին, որը երկրի գործող նախագահ Ռաֆայել Կորրեային հնարավորություն է ընձեռում առանց ժամկետի սահմանափակման վերընտրվել նախագահի պաշտոնում։ Առաջիկայում սահմանադրական բարեփոխումների փաթեթը կքննարկի երկրի Ազգային ասամբլեան, փոխանցում է Associated Press-ը։
Ընտրական բարեփոխումների ընդունումը կասկածի ենթակա չէ, քանի որ Ազգային ասամբլեայում 137 տեղից 100-ը զբաղցնում են Կորրեայի կուսակիցները։
Ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են այդ հարցը համաժողովրդական հանրաքվեի դնել, սակայն ցանկացած դեպքում հարցումները վկայում են, որ էկվադորցիների երկու երրորդ մասը հավանություն է տալիս այդ որոշմանը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Կորրեան նախագահի պաշտոնում ընտրվել է 2006 թ., նրա կառավարման ժամկետը կավարտվի 2017թ. վերջին: Ըստ նրա` ինքը նոր ժամկետում կառաջադրվի միայն այն դեպքում, եթե իր «հեղափոխական» գործունեության համար սպառնալիք տեսնի:
Խոշոր ձախ տնտեսագետ Կորրեան շատ սիրված է էկվադորցիների կողմից, քանի որ մեծ ուշադրություն է դարձնում պետության սոցիալական ծախսերին: Միեւնույն ժամանակ, նրան հաճախ են քննադատում խոսքի ազատության ճնշումների համար: