News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԼՂՀ Քաշաթաղի շրջանը Հայաստանի հետ նույն տնտեսական գոտում է եւ անպայման կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հետ կապված միջոցառումներին։ Այս մասին նոյեմբերի 1-ի մամուլի ասուլիսում հայտնել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթեւոսյանը։

Ըստ նրա` հոկտեմբերի 31-ին հուշագիր է ստորագրվել Երեւանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարության հետ: «Այդ շրջանի գյուղատնտեսական ապրանքների շուկայում տեղ է հատկացվելու ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի ապրանքների համար, այսնիքն` մեր ապրանքները Հայաստանի շուկա կմտնեն, պետք է լուծել միայն տեխնիկական հարցերը: Եվ հայկական շուկայից ռուսական շուկա այդ ապրանքների արտահանման համար նույնպես անհրաժեշտ է միայն տեխնիկական հացեր լուծել», - ընդգծել է Ռոբերտ Մաթեւոսյանը: Նա հավելել է, որ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի բրենդը մեղրն է:

Մամուլի ասուլիսի մյուս բանախոս, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի «Մերան» թերթի գլխավոր խմբագիր Զոհրաբ Ըռքոյանն ընդգծել է, որ ԼՂՀ-ն կարող է ԵՏՄ երկրներ  էկոլոգիապես մաքուր սննդամթերք արտահանել: «Մենք կարող ենք արտահանել մեղր, բանջարեղեն», - հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկակի նշանակության ապրանքները առանց թույլտվության օդանավով ԵԱՏՄ երկրներ արտահանելու դեպքում պատիժներ սահմանվեցին
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց պատասխանատվության...
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին օրենքի ստորագրմանը
Նախարարների կաբինետը հավանություն է տվել...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
Ամենաշատ