News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Եգիպտոսի դատարանը 8 մարդու 3 տարվա ազատազրկման է դատապարտել: Պատճառը օգոստոսի վերջին համացանցում աղմուկ առաջացրած հետեւյալ վերնագրմամբ տեսագրությունն է. «Նույնասեռականների առաջին հարսանիքը Եգիպտոսում»: Այդ մասին հայտնում է France-Presse գործակալությունը:

Ավելի վաղ, NEWS.am-ը հայտնել էր, որ Եգիպտոսում, Նեղոս գետի վրա, նավակում նույնասեռական-հարսանիքի գործով 7 մարդ էր կալանավորվել, երբ միջոցառման տեսագրությունը հայտնվել էր YouTube-ում:

Պետական դատախազը հանձնարարել էր հասարակական բարոյականությանը մարտահրավեր նետած միջոցառման մասնակիցների ֆիզիկական զննություն անցկացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ