News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամայել է փոխել Փհենյանում կառուցվող միջազգային օդանավակայանի դիզայնը, որպեսզի վերջինիս արտաքին տեսքը համապատասխանի երկրի սոցիալական գաղափարախոսությանը, եւ օտարերկրյա շինության կրկնօրինակի տեսք չունենա, հայտնում է France-Presse գործակալությունը:

Կիմ Չեն Ընը հանձնարարել է դադարեցնել օդանավակայանի երկրորդ տերմինալի շինարարական աշխատանքները: Նա կշտամբել է շինարարական խմբերի ղեկավարներին, ովքեր չեն կատարել իր հանձնարարությունները, հայտնում է Lenta.ru-ն:

ԿԺԴՀ-ի առաջնոդի խոսքով՝ օդանավակայանը պետք է դառնա «Փհենյանի դարպասն եւ ամբողջ երկրի դեմքը», պետք է արտացոլի չուչխեի փիլիսոփայությունը (Հյուսիսային Կորեայի պետական գաղափարախոսությունը) եւ չլինի օտարերկրյա կրկնօրինակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ