News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

2010թ. դեկտեմբերի 22-ից հետո առաջին անգամ Միացյալ Նահանգներում բենզինի միջին մանրածախ գինը մեկ գալոնի դիմաց իջել է 3 դոլարի սահմանագծից (մեկ լիտրի դիմաց՝ 79 ցենտ): Այդ մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ավտոմեքենաների ամերիկյան ընկերակցությանը (ААА):

Այսպիսով, ԱՄՆ-ում բենզինը ավելի էժան է կաթից, որի միջին գինը գալոնի դիմաց կազմում է 3,73 դոլար: 

ААА-ի ներկայացուցիչների խոսքով՝ աշնանը ԱՄՆ-ում ավտոմեքենաների վառելիքը ավանդաբար մի փոքր էժանանում է, սակայն այս տարի համաշխարհային բորսաներում նավթի գնի կտրուկ անկման պատճառով բենզինի գինն սրընթաց է իջնում: «Այս տարվա հուլիսի վերջից WTI (արեւմտատեխասյան) տեսակի նավթի գինը արդյունահանման ընդլայնման ֆոնին ավելի քան 20 դոլարով նվազեց: Հատկանշական է, որ OPEC-ի որոշ անդամները, մասնավորապես Սաուդյան Արաբիան, շուկայում իրենց մասնաբաժինը պահպանելու համար պատրաստ են նավթի գները պահել այդչափ ցածր մակարդակում», - նշվում է ААА-ի հայտարարության մեջ:

ААА-ի գնահատմամբ` էժանացած վառելիքի շնորհիվ, ԱՄՆ-ի սպառողները անցած տարվա ամառվա համեմատությամբ, երբ բենզինի միջին գինը գալոնի դիմաց կազմում էր 3,68 դոլար, օրական մոտ 250 մլն դոլար կտնտեսեն: Ինչպես նշում են տնտեսագետները, բենզինի ցածր գները դրականորեն կանդրադառնան ԱՄՆ-ի տնտեսության վրա: «Երբ վառելիքի գինը էժանանում է, իսկ այլ ապրանքների եւ ծառայությունների գները չեն փոխվում, աճում է  սպառողական ակտիվությունը», - նշել է HIS հետազոտական ընկերության վերլուծաբան Քրիս Քրիսթոֆերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ