News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եթե Ադրբեջանը հարկ համարի, ապա թույլ կտա վերցնել խոցված ուղղաթիռի հայ օդաչուների մարմինները: «ԱՊԱ»-ի փոխանցմամբ՝ «Հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտություն. աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը» թեմային նվիրված միջացառմանը նման հայտարարությամբ է հանդես եկել Ադբեջանի Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադիգովը:

Խոսելով խոցված հայկական ուղղաթիռի մասին՝ աշխատանքային խմբի ղեկավարը նշել է, որ այն կործանվել է ադրբեջանական տարածքում: «Զոհվածների մարմինները մնացել են այնտեղ եւ ոչ մի կողմին չի հաջողվել վերցնել դրանք: Հայերը աղաչում են Անջեյ Կասպշիկին, բայց վերջինս չունի այդ իրավասությունները: Եթե Ադրբեջանը հարկ համարի, թույլ կտա վերցնել մարմինները»: Հատկանշական է Սադիգովի կողմից օգտագործված «այնտեղ» բառը: Ավելին, դրան հաջորդում է «Կողմերից ոչ մեկին չի հաջողվել վերցնել դրանք» պարզաբանումը: Այլ խոսքով՝ պետպաշտոնյան խոստովանել է, որ ուղղաթիռն ընկել է չեզոք տարածքում:

Սադիգովը նաեւ չի շրջանցել ադրբեջանցի դիվերսանտների գործով դատական գործընթացը:

«Նրանցից մեկը Հասանն էր, որին սպանել են եւ երկար ժամանակ մարմինը չեն փոխանցել: Բոլոր միջազգային կազմակերպությունները զարմանում էին, թե ինչու են հայերն այդպես վարվում: Նրանք սպանվածի ինքնության մասին տվյալներ էին պահանջում՝ որ դպրոցում է նա սովորել, որտեղ է աշխատել», - հայտարարել է Սադիգովը:

Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահն անձամբ է հիշատակել «խիզախ ադրբեջանցի մարտիկի մասին»՝ չնշելով, սակայն, անունը, ում մարմինը երկար ժամանակ չեն կարողացել հետ ստանալ:

Սա եւ մի շարք այլ հայտարարություններ պարզաբանում են ադրբեջանական կողմի իրական դիրքորոշումը՝ վրեժ լուծել՝ առանց հաշվի առնելու իրական դրությունն ու հանգամանքները: Վրեժ լուծել, ցանկացած հնարավոր դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ