News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ի մշտական հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանին բանտարկյալների արտահանձման մասին պայմանագիրը Ռամիլ Սաֆարովին անհապաղ ազատելու նպատակով օգտագործելու համար:

Հանձնաժողովը բանաձեւն ընդունել է Մեծ Բրիտանիայի պատվիրակ Քրիստոֆեր Չոփի զեկույցի հիման վրա, որտեղ մտահոգություն է հայտնվում, որ կոնվենցիան կիրառվել է Ադրբեջանին հանձնելուց հետո Ռամիլ Սաֆարովի անհապաղ ազատումն արդարացնելու համար:

Բանաձեւում ասվում է, որ կոնվենցիան  նախատեսված չէ դատապարտյալների՝ հայրենիք ժամանելուն պես անհապաղ ազատ արձակելու համար:

«Ընդունելով, որ անդամ-պետությունները, տվյալ համաձայնության 12-րդ հոդվածի մասով անազատության դատապարված անձանց ներման եւ համաներման ինքնիշխան իրավունք ունեն, Վեհաժողովը հիշեցնում է, որ միջազգային հարաբերություններում բարեխղճության սկզբուքները ճանաչվում են նաեւ Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայով, ինչպես նաեւ օրենքի գերակայության սկզբունքները պահանջում են, որ պայմանագրերը մեկնաբանվեն իրենց նպատակներին ու խնդիրներին համապատասխան», - ասվում է բանաձեւի մեջ

Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը 2012թ. օգոստոսի վերջին արտահանձնվել էր Ադրբեջան: Հայրենիք ժամանելուն պես հայ սպային գազանաբար սպանելու համար դատապարտված հանցագործը արդարացվել, պաշտոնում բարձրացվել եւ պարգեւներ (տուն եւ 8 տարվա աշխատավարձ) է ստացել՝:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ