News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Առնվազն ծիծաղելի է, երբ Ադրբեջանի իշխանությունները խոսում են միջազգային  իրավունքի մասին. սա զավեշտալի է հնչում ադրբեջանական կողմից խոցված ուղղաթիռի ֆոնին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովայի խոսքերն այն մասին, որ «նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը միջազգային իրավական սկզբունքների անտեսում է եւ միլիտարիստական դիրքորոշման հերթական փաստը»։

«Նախեւառաջ, ամեն ինչ զավեշտալի է, որովհետեւ վերջին օրերին Ադրբեջանի իշխանությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ ոտնահարում են միջազգային եւ համամարդկային բոլոր նորմերը։ Մուրադովայի շուրթերով Ադրբեջանը փորձում է իրավիճակը ներկայացնել որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ, ինչը չի համապատասխանում իրականությանը ոչ միայն իմ խոսքերով, այլեւ համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի»,- հայտարարել է Շարմազանովը։

Ըստ նրա՝ Մուրադովան շոշափել է «օկուպացված տարածքների» թեման. «Այո, իրոք կան օկուպացված տարածքներ՝ Գետաշենը, Մարտունաշենը եւ Մարտակերտի մի մասը, եւ օկուպանտն է Ադրբեջանը։ Տիկին Մուրադովան նշում է, որ Սերժ Սարգսյանի ներկայությունը զորավարժություններին զավթողականություն էր՝ մոռանալով, որ Հայաստանը եղել եւ մնում է ԼՂՀ անվտանգության երաշխավորը, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի ճանաչվել միջազգային մակարդակով։ Հայաստանն Ադրբեջանի իշխանություններին թույլ չի տա ղարաբաղյան հարցը լուծել խաղաղությունից բացի այլ ճանապարհով»։

Շարմազանովը նաեւ համոզմունք է հայտնել, որ Մուրադովայի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի իշխանությունների խուճապի ապացույց՝ ԼՂՀ  ծավալային զորավարժություններից հետո. «Պաշտոնական Բաքվի խուճապը մեծացրել է հայ օդաչուների մարմինների տարհանման հատուկ գործողությունը։ Այդ հայտարարությունը Ադրբեջանի իշխանությունների՝ փրփուրներից կախվելու փորձն է։ Իմ պատասխանն անձամբ տիկին Մուրադովային չի հասցեագրված, ես ջենթլմեն եմ, հասցեատերը Ադրբեջանի իշխանություններն են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը կդադարեցնի մասնակցությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին
Վոլոդինն ասել է, որ Ռուսաստանը չի կարող համակերպվել մի իրավիճակի հետ, երբ իրեն թույլ չեն տալիս իր դիրքորոշումն արտահայտել ԵԱՀԿ ԽՎ-ում...
ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերում
Չնայած զգալի մարտահրավերներին, ես մնում եմ զգուշավոր լավատես և գիտակցում եմ կայուն խաղաղություն բերելու հնարավորությունները...
ԵԱՀԿ գործող նախագահը հայտնել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ «նոր իրողությունների մասին»
Բորգը հայտնել է նոր իրողությունների մասին...
Բայրամովը կրկնում է Ալիեւին. Մինսկի խմբի մանդատը սպառվել է եւ կրում է հնացած բնույթ
Մինսկի խմբի մանդատը սպառվել է...
Ալիեւը պահանջել է «լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»
Ալիեւը պահանջել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը...
Բորջը Հայաստանում ընդգծել է ԵԱՀԿ անսասան հանձնառությունը խաղաղության խթանմանը. ԵԱՀԿ հաղորդագրությունը
ԵԱՀԿ-ն պատրաստ է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ, աջակցել մարդկային տառապանքները հաղթահարելու և մարդկանց համար ավելի լավ ապագա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ