News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ճապոնական Հակուբա քաղաքում նոյեմբերի 22-ին տեղի ունեցած 6.8 մագնիտուդով երկրաշարժից բնակելի շենք է փլուզվել: Այդ մասին հաղորդում է քաղաքի հրշեջ ծառայությունը, որը նաեւ իրականացնում է ԱԻՆ գործառույթներ: Կան մի քանի վիրավորներ, սակայն դեպքի առնչությամբ մանրամասն տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Հակուբայում երկրաշարժի հետեւանքով պայթել են քաղաքի ջրատար խողովակները։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Նագանո շրջանը, օջախը՝ 10 կմ խորությամբ: Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել: Տարերքի հարվածի հետեւանքով ժամանակավորապես դադարեցվել են «Սինկանսէն» ճեպընթացների հիմնական ուղղությունները: Ներկայումս նրանց մեծ մասի երթեւեկությունը վերականգնվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ