Մոտակա տարիներին կակաոյի համաշխարհային պաշարները կարող են նվազել, ինչի հետեւանքով կառաջանա շոկոլադի պակասուրդ: Պատճառը հիվանդություններն են, երաշտը, Աֆրիկայում (որտեղ այն արտադրվում է) հումքի ծայրահեղ ցածր գները:
Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ առանց շոկոլադի մնալու շատ լուրջ վտանգ կա: Կակաոյի պլանտացիաները, առաջին հերթին, կրճատվում են Կոտ-դ'Իվուարում՝ կակաո արտադրող հիմնական երկրում: Այստեղ կակաոյի աճեցմամբ ամբողջ սերուդներ են զբաղվել, սակայն այսօր ֆերմերներն այլեւս չեն կարողանում դիմադրել մահացու համաճարակներին եւ հաճախակի երաշտներին։ Արդյունքում 2020թ. արդեն կակաոյի համաշխարհային պաշարները կարող են սպառվել:
Այդուհանդերձ, երկրի կառավարությունը հայտարարում է, որ 2012թ. անցկացված բարեփոխումները ոլորտում հասույթն ավելացրել են 30%-ով, իսկ բերքահավաքը ռեկորդային է եղել։ Սակայն Աֆրիկայի արեւմուտքում արագ տարածվող Էբոլա վիրուսը կարող է հանգեցնել Կոտ դ’Իվուարից կակաոյի արտահանման կրճատմանը, հայտնում է RT-ն:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին՝ շոկոլադի գլխավոր սպառողներից մեկին, ապա անցած տարի այնտեղ սկսել են շոկոլադի բարակ շերտով ծածկված կարտոֆիլի չիպսեր արտադրել: