News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ նոյեմբերի 25-ին, զինվորական կարգով հողին հանձնեցին նոյեմբերի 12-ին ուսաումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի երեք անդամների՝ ուղղաթիռի հրամանատար, մայոր, 38-ամյա Սերգեյ Սահակյանի, ավագ լեյտենանտ, 25-ամյա Սարգիս Նազարյանի, լեյտենանտ, 22-ամյա Ազատ Սահակյանի աճյունները (ֆոտոռեպորտաժ

Հուղարկավորությանը մասնակցում էին ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարները, բարձրաստիճան զինվորականներ Հայաստանից եւ ԼՂՀ-ից, քաղաքական գործիչներ, քաղաքացիներ։

ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը զոհվածների ընտանիքներին հանձնեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով նրանց հետմահու շնորհված «Արիության համար» մեդալները։

38-ամյա Սերգեյի մեդալը Մովսես Հակոբյանը հանձնեց նրա մանկահասակ որդիներին։

Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց օդաչուների մարմինները դուրս բերելու գործողությունը մշակողներին եւ իրականացնողներին։

«Այդ նրանք են, որ չանսալով դիվանագիտական ձեռնարկումներին, իրականություն դարձրին յուրաքանչյուր հայի սպասումը եւ միջդիրքային տարածությունից հայրենի հող վերադարձրին Արցախի երկնքի պահապաններին։ Այս նրանք էին, որ եւս մեկ անգամ փայլուն կերպով վերահաստատեցին պարտված զավթիչի անզոր կատաղության դեմ հայկական բանակի հաղթական գերազանցությունը։ Մեր օդաչուները զոհվելը արցախյան հակամարտության ողջ ընթացքում հակառակորդի բանականությունից ու սեփական ժողովրդի նկատմամբ պատասխանատվությունից զուրկ գործելակերպի հերթական դրսեւորումն էր»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Ուղղաթիռի խոցումից տասն օր անց՝ նոյեմբերի 22-ին, ԼՂՀ զինված ուժերը հատուկ գործողություն իրականացրին, որի արդյունքում դուրս բերեցին եւ ընտանիքներին հանձնեցին Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի եւ Սարգիս Նազարյանի մասունքները։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ