News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Ֆերգյուսոնում ցուցարարները ոստիկանական մեքենա են այրել այն բանից մի քանի ժամ անց, երբ Միսուրի նահանգապետը ազգային գվարդիայի եւս հարյուր զինծառայողների էր ուղարկել քաղաքում կարգուկանոն հաստատելու համար, փոխանցում է USA Today-ը:

Քաղաքում լարվածություն աճել է մութն ընկնելուց հետո՝ սեւամորթ անզեն դեռահաս Մայքլ Բրաունին սպանած ոստիկան Դարեն Ուիլսոնին դատական պատասխանատվությունից ազատելու որոշման կայացման հաջորդ օրը:

Չնայած զորքերի մեծաթիվությանը, հարյուրավոր ցուցարարներ ուղեւորվել են դեպի քաղաքապետարան՝ կոտրելով ապակիներ եւ այրելով ոստիկանական մեքենա:

Ոստիկանությունը պատասխանել է զրահապատ մեքենաներով, զինված սպաներով եւ շներով, նաեւ արցունքաբեր գազ է կիրառել: Ցուցարարները արկեր են նետել ոստիկանների վրա: Ի պատասխան ոստիկանությունը 80-ից ավելի կարգազանցի է կալանավորել:

Իրենց անհամաձայնությունը խաղաղ կերպով արտահայտելու կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ նշելով, որ ոստիկանները պետք է զսպվածություն եւ քաղաքացիների հանդեպ հոգատարություն ցուցաբերեն: Դատարանի որոշման առնչությամբ Օբաման նշել է, որ այն տարաձայնությունների տեղիք էր տալու ցանկացած պարագայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
«Հրապարակ». Նորից ահազանգ բերդից
ՔԿԾ հանրային կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին։ «ՀՀ ԱՆ ...
«Հրապարակ». Նորից ահազանգ բերդից
ՔԿԾ հանրային կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին։ «ՀՀ ԱՆ ...
Երեք քաղաքացիներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է. նա դիմել էր փախուստի
Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են, որ ժամը 19.20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ...
Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 38 մարդ է զոհվել
Ուղղակի տնտեսական կորուստները, նախնական գնահատականներով կազմում են մոտ 5,85 միլիարդ յուան ​​(մոտ 800 միլիոն դոլար)...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ