News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը` ոչ միայն Հայաստանի տնտեսությունն է ստանալու հնարավորություններ, այլեւ մեր քաղաքացիներն ու ծառայությունների ոլորտը: Այս մասին այսօր` նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

ՀՀԿ-ական պատգամավորը ներկայացրեց, թե ինչ առավելություններ ենք մենք ստանալու` անդամակցելով ԵՏՄ-ին:

«Առաջին հերթին ԵՏՄ-ն ընդգծված տնտեսական է, սա կարեւոր պնդում է այն քաղաքացիների համար, ովքեր կարծում էին, թե մենք մեր անկախության հետ խնդիրներ կունենանք` անդամակցելով այս միությանը: Երկրորդ` այս անդամակցությունը տալիս է մեծ հնարավորություններ, առանց որեւէ արգելքի` մենք կարտահանենք մեր ապրանքը մեծ շուկա: Մեր առջեւ մեծ հեռանկարներ են բացվելու: Երրորդ` այս գործընթացի ընթացքում մենք արդեն ձեռք ենք բերել արտոնություններ, օրինակ` գազի սակագնի, նավթամթերքի եւ չմշակված ադամանդի հետ կապված պայմանագրերը»,- ասաց պատգամավորը:

Գագիկ Մինասյանի խոսքով` Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրն արդեն խորը քննարկվել է խորհրդարանում: ԱԺ լսումների ժամանակ, պատգամավորի կարծիքով, սպառիչ պատասխաններ են տրվել հասարակության եւ քաղաքական գործիչների հետաքրքրող հարցերին:

«Մեր ստարտային պայմաններն ամենանպաստավորն են, եւ եթե մենք չօգտագործենք մեզ ընձեռնված արտոնությունները, ապա այլ երկրներ մեզ կանցնեն»,- ավելացրեց նա:

Նշենք, որ նախատեսվում է, որ հունվարի մեկից Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին օրենքի ստորագրմանը
Նախարարների կաբինետը հավանություն է տվել...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
ԵՏՀ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա աշնանը Երեւանում
Հաջորդ նիստը՝ Երեւանում...
Ամենաշատ