News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կընդգրկվեն Հայաստանի 3 ներկայացուցիչներ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը՝ ներկայացնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը:

Հիշեցնենք, որ ԵՏՀ-ում պատվիրակվում է յուրաքանչյուր անդամ-երկրի 3-ական ներկայացուցիչ, որոնցից մեկը դառնում է  նախագահ, մյուսները՝ ճյուղային նախարարներ: Ներկայումս հանձնաժողովում հաշվվում է  9 անդամ (3-ական Ռուսաստանից, Բելառուսից եւ Ղազախստանից), իսկ Հայաստանի անդամակցությամբ անդամների թիվը կավելանա երեքով: Հայաստանից նախարարների թեկնածուները, ինչպես եւ ոլորտները, որոնք կվստահեն նրանց, դեռeւս չեն որոշվել:

Նախագահի եւ վարչապետի մակարդակով Հայաստանը կմտնի նաեւ ռազմավարական որոշումներ կայացնող ԵՏՄ-ի Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհուրդ: «Այստեղ այդ որոշումներն ընդունվում ե կոնսենսուսի հիման վրա եւ պահանջում են բոլոր կողմերի համաձայնությունը», - ընդգծեց Կարայանը:

Հիշեցնենք, մայիսին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ստորագրել եւ վավերացրել էին 2015թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու պայմանագիրը, հոկտեմբերի 10-ին ստորագրվել էր Միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
ԵՏՀ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա աշնանը Երեւանում
Հաջորդ նիստը՝ Երեւանում...
Միշուստինը հայտնել է, որ ԵԱՏՄ երկրների ՀՆԱ աճը առաջ է անցել համաշխարհային տեմպերից
ԵԱՏՄ ՀՆԱ աճը գերազանցել է համաշխարհային տեմպերը...
Ամենաշատ