Չինաստանում մշակում են ընտանեկան բռնության դեմ ուղղված երկրի պատմության մեջ առաջին օրինագիծը: Փաստաթուղթը նախատեսում է սոցաշխատողներին եւ մասնավոր անձանց իրավունք տալ հաղորդել զոհի ընտանիքի անդամի կողմից իրականացված ֆիզիկական կամ հոգեբանական բռնության դեպքերի մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ընտանեկան բռնության դեմ պայքարող ակտիվիստները դրական են գնահատել այս որոշումը:
Չինաստամում, ընտանեկան կոնֆլիկտներըի սկզբանե համարվել են յուրաքանչյուր ընտանիքի մասնավոր գործը: Երկրի լրատվամիջոցների տվյալներով, ամուսնացած չինացի կանաց մոտ 40%-ը դարձել են ֆիզիկական կամ սեռական բռնության զոհ: